Ռուսաստանը, Ադրբեջանը և Իրանն էներգահամակարգերի միավորման նախագծի հիմնավորում են մշակում

Ռուսաստանը, Ադրբեջանը եւ Իրանը համաձայնագիր են ստորագրել երեք երկրների էներգահամակարգերի միավորման նախագծի տեխնիկատնտեսական հիմնավորման (ՏՏՀ) համատեղ մշակման մասին: Այդ մասին ասված է «Համակարգային օպերատորի» (ՌԴ էներգահամակարգի դիսպետչերի) հաղորդագրության մեջ:

«Օգոստոսի տասներկուսին Ռուսաստանը, Ադրբեջանը եւ Իրանը համաձայնագիր են կնքել Ադրբեջանի Հանրապետության, Իրանի Իսլամական Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության էներգահամակարգերի միջեւ «Հյուսիս-Հարավ» էներգետիկական միջանցքի ստեղծման նախագծի տեխնիկատնտեսական հիմնավորման համատեղ մշակման մասին»,-ասված է հաղորդագրության մեջ:

Դրանում նաեւ ճշտվում Է, որ Ռուսաստանի կողմից համաձայնագրի մասնակիցներ են դարձել «Համակարգային օպերատորը» եւ «Ռոսսետի»-ն, իսկ Ադրբեջանի եւ Իրանի կողմից՝ «Ազերէներժի»-ն եւ Իրանի էլեկտրագեներացիայի, մատակարարման եւ դիստրիբուցիայի Tavanir կառավարող ընկերությունը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031