
HMS Kent բրիտանական ռազմանավն ուղևորվում է Պարսից ծոց. Daily Mai

Պորտսմուտում բազավորված HMS Kent բրիտանական ռազմանավն ուղեւորվում է Պարսից ծոց: Այդ մասին հայտնել է Daily Mail բրիտանական թերթը՝ վկայակոչելով երկրի ռազմածովային ուժերին:
Հրատարակության տեղեկատվության համաձայն, HMS Kent-ը կփոխարինի HMS Duncan նավին եւ առաջադրանքներ կկատարի Պարսից ծոցում անվտանգ ծովագնացության ապահովման ԱՄՆ-ի հետ համատեղ առաքելության շրջանակներում:
Ներկայում Պարսից ծոցում, բացի Duncan էսկադրային ականակրից, գտնվում են Մեծ Բրիտանիայի ռազմածովային ուժերի եւս մի քանի նավեր եւ օժանդակ նավեր: Դրանք են՝ Cardigan Bay դեսանտային նավը, ինչպես նաեւ հակաականային պաշտպանության չորս նավ՝ Ledbury-ն, Blyth-ը, Brocklesby-ն եւ Shoreham-ը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: