
Հոնկոնգի օդանավակայանը դադարեցրել է ուղևորների գրանցումը բողոքի ակցիաների պատճառով

Հոնկոնգի միջազգային օդանավակայանն օգոստոսի 13-ին ուղեւորների գրանցումը բոլոր չվերթերի համար դադարեցրել է դրա տարածքում անցկացվող բողոքի հակակառավարական ակցիաների պատճառով: Այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով օդանավակայանի վարչակազմի հայտարարությունը:
«Հոնկոնգի միջազգային օդանավակայանի աշխատանքը լրջորեն խախտվել է այսօր օդանավակայանում մարդկանց զանգվածային կուտակման հետեւանքով»,-գործակալությունը մեջբերում է օդանավակայանի տնօրենության հայտարարությունը:
Օգոստոսի 13-ին ավելի վաղ 300-ից ավելի ավիաչվերթեր են չեղարկվել Հոնկոնգի միջազգային օդանավակայանում, որն ընդհատումներով է աշխատում բողոքի զանգվածային ակցիաների պատճառով, հաղորդել է ՏԱՍՍ-ը: