ԱՄՆ-ի ավիացիոն իշխանություններն արգելել են ինքնաթիռներում MacBook Pro նոութբուքերի փոխադրումը
ԱՄՆ-ի Քաղաքացիական ավիացիայի Դաշնային ավիացիոն վարչությունը (FAA) ավիաընկերությունների համար սահմանել է ինքնաթիռներում Apple ընկերության 2015-2017 թվականների արտադրության MacBook Pro նոութբուքերի փոխադրման արգելք:
Արգելքի վերաբերյալ որոշումն ընդունվել է, երբ Apple Inc՚s-ը հայտնել է էկրանի 15 դյույմ անկյունագծով MacBook Pro-ի որոշ մոդելների հետկանչման մասին՝ այն պատճառով, որ դրանց սնուցման մարտկոցները գերտաքանում են, ինչը հղի է բռնկմամբ:
«FAA-ին հայտնի է հետկանչված մարտկոցների մասին, որոնք օգտաsործվում են Apple-ի որոշ MacBook Pro նոութբուքերում»,- ասել է վարչության ներկայացուցիչը՝ հավելելով, որ «ավիաընկերությունները նախազգուշացված են հետկանչման մասին», հաղորդել է «Ինտերֆաքսը»: