Բաժիններ՝

Փարիզում սկսվել է Նոտր Դամի մերձակա թաղամասերի՝ կապարով աղտոտումից մաքրման գործողությունը

Փարիզի պրեֆեկտուրան օգոստոսի 13-ին սկսել է այն թաղամասերի կապարով աղտոտումից մաքրման թվով երկրորդ խոշոր գործողությունը, որոնք հարում են Փարիզի Աստվածամոր տաճարին: Այդ մասին հայտնել է France Info ռադիոկայանը:

Սա Փարիզի փողոցների եւ հրապարակների ակտիվազերծման միջոցառումների արդեն երկրորդ շարքն է տաճարում տեղի ունեցած հրդեհից հետո, որի հետեւանքով ծխի եւ մոխրի հետ շրջակա միջավայր է լցվել շուրջ 400 տոննա կապար, որը ծածկում էր շենքի տանիքը: Առաջին գործողությունը, որը հիմնականում Նոտր Դամը շրջապատող թաղամասերի մաքրումն էր ջրով, ռադիոկայանի տվյալներով՝ ճանաչվել է «անարդյունավետ»:

Այժմ տաճարի հարեւան փողոցները նախ կլվացվեն հատուկ քիմիական մաքրող բաղադրությամբ՝ գերբարձր ճնշման ներքո: Այնուհետեւ ասֆալտի մակերեւույթին, նստարաններին ու սյուներին մեկ օրվա ընթացքում կքսվի կապարը կլանող հատուկ դոնդող:

Այդ բաղադրությունը պետք է լիովին չորանա, ինչից հետո կհեռացվի ութ օրվա ընթացքում: Ինչպես հայտնել է պրեֆեկտուրան, ակտիվազերծման այդ ծրագիրը կտեւի մինչեւ օգոստոսի 23-ը: Սիտե կղզում կփակվեն ոչ միայն մի քանի փողոցներ, այլեւ մետրոյի մերձակա կայարանը: Ավտոբուսային երթուղիները կփոփոխվեն, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս