Ռիչարդ Չարնեցկու խոսքով՝ ԵՄ-ում մտահոգություններ չկան, քանի որ Հայաստանն ինքն է որոշում իր հարաբերությունները գործընկերների հետ: Գործընկերները, նրա խոսքով, այդ ընտրությունը միշտ պետք է հարգեն, ինչպես ԵՄ-ն արել է՝ այս հարաբերություններում մշտապես հարգելով նույնիսկ Ասոցացման համաձայնագրից հրաժարվելու՝ հայկական կողմի որոշումը:
Մեծ կղզում Կիլաուեա հրաբուխը, որը հինգերորդ շաբաթն է, ինչ ժայթքում է, հանգեցրել է օլիվին (ձիթակն) թանկարժեք քարերի արտանետման, որոնք տեղացի բնակիչները գտնում են փողոցներում եւ լողափերին:
Կանադայի Տորոնտո քաղաքում նկարիչ Բենքսիի «Սայլակներ որսացողները» նկարը գողացել են ցուցահանդեսից: Այս մասին հայտնել է CBC News-ը:
«Ադրբեջանը բացահայտ խոսում է հարցը ռազմական ճանապարհով լուծելու իր մտադրությունների մասին և փորձում հիմնավորել դրա օրինական լինելը: Ի դեպ, սա բազմաթիվ այլ հիմնավորումներով հնչում է նաև ադրբեջանցի այլ պաշտոնյաների շուրթերից»:
Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդեռնը դարձել է պատմության մեջ ընտրված աշխարհի առաջին ղեկավարը, որը գնացել է դեկրետային արձակուրդ:
«Շատ ուրախ եմ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաշվետվության նման՝ հանրությանը կարճ վիդեոուղերձ ուղարկեց Մոսկվայից, որ եղել են շատ դրական հանդիպումներ, կա դրական աուրա՝ Պուտինի հետ շփումների անձնական դաշտում»:
Իտալիայի պետական պարտքի չափը ընթացիկ տարվա ապրիլին հերթական ռեկորդն է սահմանել եւ հասել պատմական առավելագույնին՝ գերազանցելով 2․311 տրլն եվրոն:
Թբիլիսիում կկանգնեցնեն ամբողջ աշխարհում հայտնի դարձրած Բեգի գետաձիու հուշարձանը, որը 2015 թվականի հունիսի ավերիչ հեղեղումից հետո զբոսնում էր Հերոսների հրապարակում՝ կենդանաբանական այգուց ոչ հեռու:
Եղիսաբեթ Երկրորդ թագուհին եւ Սասեքսի դքսուհին հունիսի 14-ին այցելել են Չեշիրի կոմսություն. սա առաջին թագավորական միջոցառումն է, որին նրանք մասնակցում են միասին, տեղեկացնում է BBC-ին:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ կիրակի՝ հունիսի 17-ին, մտադիր հեռախոսազրույց անցկացնել ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունի հետ։
ԱՄՆ-ի իշխանությունները 25 տոկոսի չափով լրացուցիչ մաքսատուրքեր են սահմանել 1,1 հազար անուն չինական ապրանքների վրա՝ մոտավորապես 50 մլրդ դոլար ընդհանուր գումարով:
Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին:
ԿԺԴՀ-ի պետական հեռուստատեսությունը հունիսի 15-ին ֆիլմ է ցուցադրել՝ նվիրված երկրի առաջնորդ Կիմ Չեն Ունի ուղեւորությանը Սինգապուր:
Հորդանանի Հաշիմիթյան Թագավորությունն իր դեսպանին՝ Աբդալլահ Սուլեյման Աբու Ռումանին, հետ է կանչել Իրանի Իսլամական Հանրապետությունից:
«Բատկիվշչինա» ուկրաինական խմբակցության ղեկավար Յուլյա Տիմոշենկոն հանդես է եկել կառավարման խորհրդարանական ձեւի հանրային քննարկում անցկացնելու առաջարկությամբ:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է 25-տոկոսանոց մաքսեր սահմանել արտասահմանյան արտադրության ավտոմոբիլների եւ դրանց պահեստամասերի ներկրման համար՝ ամերիկյան տնտեսական շահերի պաշտպանության շրջանակներում:
Քառասուն երկիր ցանկանում է դառնալ Եվրասիական տնտեսական միության դիտորդ կամ միանալ նրան:
ՆԱՏՕ-ն չի ապահովում Թուրքիայի անվտանգությունը, դաշինքը քաոս է ստեղծում իսլամական երկրներում:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը հունիսի 20-21-ին այցով կգտնվի Ռուսաստանում. այցի ընթացքում բանակցություններ են պլանավորված ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ:
Երկու միլիոն երկրպագուներ են եկել Ռուսաստան՝ ֆուտբոլի աշխարհի առաջնությանը:
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը կարծիք է հայտնել, որ դեռեւս վաղ է խոսել ՌԴ-ի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպման մասին, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Ամերիկյան հեղինակավոր The Washington Post օրաթերթի լրագրող Դեյվիդ Իգնատիուսը, ով օրերս ժամանել էր Հայաստան՝ մասնակցելու «Ավրորա» ամենամյա մրցանակի հանձնման պաշտոնական արարողությանը, հրապարակել է հոդված Հայաստանում նախորդ ամիսներին տեղի ունեցած քաղաքական գործընթացների վերաբերյալ՝ արձանագրելով, որ Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումներ են տեղի ունեցել:
Գերմանացիների մեծամասնությունն այն կարծիքին է, որ կանցլեր Անգելա Մերկելի կողմից ճիշտ չէր լինի մի կողմ մնալ եւ ֆուտբոլի աշխարհի առաջնության անցկացման օրերին չայցելել Ռուսաստան, տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ցանկանում է ֆրանսերեն լեզվին վերադարձնել եվրոպական հասարակական ու քաղաքական ինստիտուտների պաշտոնական լեզվի կարգավիճակը, որը նա ուներ մինչեւ 1973 թվականին Եվրոպական տնտեսական հանրակցությանը Մեծ Բրիտանիայի անդամակցելը:
Վիետնամը Չինաստանից պահանջում է անհապաղ դուրս բերել այն ամբողջ ռազմական սարքավորանքը, որը նա տեղակայել է Արեւելյան ծովի (Հարավչինական ծովի վիետնամական անվանումը) Պարասելյան կղզիներում, եւ դադարեցնել ցանկացած միակողմանի գործողություններ այդ տարածքների նկատմամբ:
Պակիստանի «Թեհրիք ի թալիբան Պակիստան» («Պակիստանի թալիբների շարժում») արմատական խմբավորման պարագլուխ մոլլա Ֆազլուլան ոչնչացվել է Աֆղանստանի արեւելքում ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի անօդաչուի հարվածով:
Վրաստանի խորհրդարանական մեծամասնության կողմից հանրապետության վարչապետի պաշտոնում առաջադրված Մամուկա Բախտաձեն շնորհակալություն է հայտնել իր նկատմամբ ցուցաբերված վստահության համար եւ հայտնել, որ խորհրդարանին կներկայացնի մի քանի սկզբունքների վրա հիմնված իր տեսլականը։
Կանադայի բնակիչները բոյկոտ են հայտարարել երկրում ԱՄՆ-ից ներկրված ապրանքներին, ինչը դարձել է երկու երկրների ղեկավարների միջեւ բորբոքված «խոսքակռվի» հետեւանքը:
Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը հրապարակավ այրել է վիթխարի կարմիր կիսավարտիքը:
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հունիսի 14-ին հանդիպում է ունեցել ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի հետ: