
Հայտնի է Ռուսաստանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնի գլխավոր թեկնածուի անունը

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը դիտարկում է ԿԺԴՀ-ի հարցերով հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Բիգանին Ռուսաստանում նոր դեսպան նշանակելու հնարավորությունը: Այդ մասին հայտնել է Reuters-ը՝ վկայակոչելով մի աղբյուր: Բիգանի թեկնածությունը վերջնականապես չի հաստատվել, սակայն, գործակալության տվյալներով, որոշումը կընդունվի մոտ ժամանակներս:
Reuters-ը նշում է, որ այդ պաշտոնում Բիգանի նշանակումը եւ հետագա տեղափոխվելը Մոսկվա կարող է վտանգել ԿԺԴՀ-ի հետ ԱՄՆ-ի բանակցությունները, քանի որ հենց այդ դիվանագետն էր Հանոյում պատրաստել Կիմ Չեն Ընի հետ Թրամփի փետրվարյան հանդիպումը, ինչպես նաեւ ձգտում էր հասնել երկու երկրների ղեկավարների շփումների վերսկսմանը:
Սթիվեն Բիգանն ավարտել է Միչիգանի նահանգի համալսարանը, որտեղ ուսումնասիրել է քաղաքագիտություն եւ լուսաց լեզու: 1992-1994 թվականներին նա գլխավորել է Միջազգային հանրապետական ինստիտուտի մոսկովյան բաժանմունքը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: