
Դանիայի պաշտպանության նախարարությունը միացել է Գրենլանդիայում հրդեհների մարմանը

Դանիայի Արտակարգ իրավիճակների վարչությունը Գրենլանդիայի Սիսիմիուտի շրջան է ուղարկել 38 հրշեջների եւ տեխնիկա բնական հրդեհների մարման համար: Այդ մասին ասված է թագավորության պաշտպանության նախարարության՝ օգոստոսի 13-ին տարածված մամուլի տեղեկագրում:
«Առաջնահերթ խնդիրն է՝ սահմանափակել հրդեհի տարածքը, թույլ չտալ այն տարածվի դրա սահմաններից ավելի հեռու եւ ի վերջո մարել կրակը»,- ասված է տեքստում: Եթե դա կատարել չհաջողվի, ապա, փորձագետների գնահատումներով՝ հրդեհը կարող է շարունակվել ամիսներ կամ նույնիսկ տարի եւ լուրջ հետեւանքներ ունենալ կղզու բնակիչների, դրա բուսական եւ կենդանական աշխարհի համար:
Գրենլանդիայում հրդեհը բռնկել է ամռան սկզբին: Գրենլանդիայի եւ Դանիայի իշխանությունները գտնվել են մշտական շփման մեջ, եւ այժմ Գրենլանդիայի իքնակառավարումը դիմել է Արտակարգ իրավիճակների վարչության օգնությանը: Ենթադրվում է, որ գործողությունը տեղի կունենա երկու շաբաթվա ընթացքում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: