
ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան աննախադեպ գործընկերության ճանապարհին են Brexit-ից հետո. Բոլթոն

Այցով Մեծ Բրիտանիայում գտնվող ԱՄՆ-ի նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով օգնական Ջոն Բոլթոնը հայտարարել է, որ Վաշինգտոնը եւ Լոնդոնն «աննախադեպ գործընկերության» ճանապարհին են Brexit-ից հետո։
«Երեկ ես հիանալի հանդիպում ունեցա Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորջ Ջոնսոնի հետ: Մենք քննարկեցինք առեւտրի, անվտանգության խնդիրները եւ մեր երկկողմ հարաբերությունների խորացման հնարավորություններն այն բանից հետո, երբ Մեծ Բրիտանիան դուրս կգա ԵՄ-ից: ԱՄՆ-ը եւ Մեծ Բրիտանիան գտնվում են աննախադեպ գործընկերության ճանապարհին»,- օգոստոսի 13-ին գրել Է նախագահի օգնականը Twitter-ում:
Օգոստոսի 12-ին Միացյալ Թագավորության վարչապետի գրասենյակը հայտնել էր, որ Ջոնսոնթը Բոլթոնի հետ քննարկել է երկկողմ «առեւտրական հարաբերությունները, Brexit-ի եւ անվտանգության հարցերը»:
Երկուշաբթի Բոլթոնը հայտնել է, որ հանդիպում է ունեցել Ջոնսոնի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մարկ Սեդվիլի եւ Մեծ Բրիտանիայի վարչապետի՝ ռազմավարական հարցերով խորհրդական Էդվարդ Լիսթեռի հետ:
Այդ նույն օրը Բոլթոնը հայտարարել է, որ ԱՄՆ-ը պաշտպանում է առանց Brexit-ի պայմանների մասին համաձայնագրի Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու սցենարը, եթե բրիտանական կառավարությունը որոշի գնալ դրան, հաղորդել է ՏԱՍՍ-ը: