«Անկեղծ ասեմ, մեր ժողովուրդը զգոն է, մենք հաճախ մեր ժողովրդին փորձում ենք ամեն ինչում կրթել, դաստիարակել, սովորեցնել, բայց երբ շփվում ենք նրանց հետ, տեսնում ենք, որ լավ էլ կրթված են, ամեն ինչից տեղյակ են»:
«Սա այն բացառիկ վիրուսն է, որի հետ կապված ես ինքս, որպես մասնագետ, շատ հարցականներ ունեմ, որովհետև բավական երկար ժամանակ՝ 30 տարուց ավելի, աշխատում եմ ինֆեկցիոն հիվանդությունների ոլորտում, սակայն նման համաճարակ չեմ հիշում»:
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն Առողջապահության համարշախարհային կազմակերպության (ԱՀԿ) եվրոպական տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Ժուժաննա Ջակոբի հրավերով ԱՀԿ հայաստանյան գրասենյակի ղեկավար Թաթուլ Հակոբյանի ուղեկցությամբ աշխատանքային այցով մեկնել է Կոպենհագեն:
«Վերջին տարիներին Հայաստանում իրավիճակը փոխվել է, սրտանոթային խնդիրներ ունեցող հիվանդներն այսօր հնարավորություն ունեն օգտվելու բժշկական այն ծառայություններից, որոնք հաջողությամբ գործում են արտերկրում»:
Պատվաստումներ ստանում են այն երեխաները, որոնք հակացուցումներ չունեն և մանկաբույժի կողմից ստացել են պատվաստման թույլտվություն:
Ամառն իր հետ հաճելի պահերից, հանգստից, բնության գրկում լինելու հնարավորությունից, թարմ մրգերի և բանջարեղենի առատությունից բացի բերում է նաև խնդիրներ:
Ծննդօգնության պետական հավաստագիրը փաստում է, որ ԼՂՀ-ում հղիության ընթացքի եւ ծննդաբերության հետ կապված բժշկական օգնությունն ու սպասարկումն իրականացվում են անվճար` պետության կողմից երաշխավորված առողջապահական պետական նպատակային ծրագրերի շրջանակներում:
2014թ. առաջին կիսամյակում ՀՀ առողջապահության նախարարության «թեժ գիծ» ծառայությունում գրանցվել է օձի խայթոցի 33 և կարիճի խայթոցի` 4 դեպք:
2014 թվականի մարտ-հունիս ամիսներին աշխարհում դիտվում է էնտերովիրուսային վարակներով պայմանավորված հիվանդությունների աստիճանաբար ակտիվացում: Մի շարք երկրներում` Վրաստանում, Մոլդովայում, Ղրղզատանում և այլուր գրանցվել են բռնկումներ:
ԼՂՀ առողջապահության նախարարի նախաձեռնությամբ, առաջին տիպի շաքարային դիաբետով հիվանդների համար, հանրապետություն է ներկրվել արյան մեջ շաքարի մակարդակի որոշման սարքեր, ստրիպներ և ներարկիչներ:
«Հետագա տարիներին բժշկական տարբեր հաստատություններ ապահովված են եղել հեռակապով, սակայն համակարգային լայնածավալ միջոցառումներ չեն իրականացվել: Սա առաջին միջպետական համագործակցությունն է»:
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը քաղաքապետարանում հանդիպեցին մայրաքաղաքի բուժհաստատությունների ղեկավարների հետ։ Քննարկվեցին ոլորտում առկա խնդիրներն ու առաջիկա ծրագրերը։
Էլեկտրոնային լրատվամիջոցներում ՌԴ 20-ամյա քաղաքացի Մինաս Երեմյանի մահվան շուրջ տեղ գտած հրապարակումների առնչությամբ ՀՀ Առողջապահության նախարարը հանձնարարել է Առողջապահական պետական տեսչությանը տեղեկատվության հետ կապված իրականացնել ճշտումներ` պարզելու համար հրապարակումների համապատասխանությունը իրականությանը:
• Հիվանդների վաղաժամ հայտնաբերման նպատակով բնակավայրում իրականացվում են բակային համայցեր, արդյունքում հայտնաբերվել է ստամոքս-աղիքային թեթև գանգատներով 9 անձ, որոնց նկատմամբ սահմանվել է բժշկական հսկողություն:
Ցողունային բջիջների հավաքագրման ոլորտում բազմամյա փորձ ունեցող չեխ մասնագետները միաժամանակ կիսվեցին ոսկրածուծի փոխպատվաստման և ցողունային բջիջների հավաքագրման և պահպանման ժամանակակից լաբորատորիայի ստեղծման իրենց փորձով:
«Դա շարունակական գործընթաց է, որը միտված է ոչ միայն տվյալ դեպքի մասնագիտական կամ կազմակերպչական սխալների վեր հանմանը, այլև կնպաստի նմանօրինակ դեպքերի կանխմանը, հնարավորինս նվազագույնի կհասցվեն ռիսկի գործոնները»:
«Չկա մի կին, որի կուրծքը հեռացված լինի, իսկ նա ժպտա»,- ասաց Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի վիրահատական բաժանմունքի ղեկավար, վիրաբույժ ուռուցքաբան Արմեն Քոչարյանը` խոսելով այն նոր վիրաբուժական մեթոդի մասին
«Մոր և մանկան առողջության պահպանման բոլոր ծրագրերը գտնվում են Հայաստանի Հանրապետության նախագահի ուշադրության կենտրոնում և ընդգրկված են կառավարության գերակա ուղղությունների ցանկում։ Իսկ վերարտադրողական առողջության առանձին ծրագրեր նաև ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի ուշադրության կենտրոնում են»:
Թունավորման նախնական ախտանշաններն են աղեստամոքսային տրակտի խանգարումները՝ սրտխառնոց, փսխում, լուծ, ցավեր որովայնի շրջանում, և գլխապտույտ: Դրանց ի հայտ գալուն պես անհրաժեշտ է անհապաղ դիմել բժշկի:
Սեռական հակում ունեցողները (Sex addicts) հաճախ անկարող են հրաժարվելու կամ փոխելու իրենց սեռական հակումներն ու դրսևորումները: Այս մարդիկ մեծամասամբ տառապում են մարդկային և ինտիմ հարաբերության խնդիրներով: Նրանց ֆանտազիան կամ սեքսի նախապատրաստումն ավելի բուռն է, քան բուն սեքսը:
Շագանակագեղձի մերսումը նախկինում կիրառվել է քրոնիկական պրոստատիտի բուժման նպատակով և շարունակում է կիրառվել որոշ երկրներում: Սակայն ունի մի շարք հակացուցումներ, ինչպիսին են` սուր պրոստատիտը, որի ժամանակ կարող է առաջանալ սեպսիս: Շագանակագեղձի քաղցկեղը նույնպես հակացուցում է մերսման համար:
Սուր պիելոնեֆրիտը (երիկամի ավազանի բորբոքում) համարվում է կյանքին սպառնացող հիվանդություն և կարիք ունի շտապ ախտորոշման և բուժման:
ագանակագեղձի արտազատուկի քննությունը (prostatic secretion test) կատարվում է այդ օրգանի բորբոքային հիվանդության ախտորոշման և բուժման նպատակով: Պրոստատիտն ամենատարածված ուռոլոգիական հիվանդություններից է: Այն, բորբոքային հիվանդություն լինելուց բացի` ունի մեծ ազդեցություն տղամարդու միզասեռական և վերարտադրողական համակարգերի և, ընդհանրապես, կյանքի որակի վրա: Հետևաբար, այս հիվանդության ճիշտ ախտորոշման համար կարևոր է չորս բաժականի քննությունը (4-glass test):
Արմեն Մուրադյանն ընդգծեց, որ համաճարակաբանական հսկողության համակարգի զարգացումն առողջապահության համակարգի գերակա ուղղություններից է և այս առումով կարևորվում է հիվանդությունների հսկողության էլեկտրոնային համալիր համակարգի ներդրումը, որը կապահովի հիվանդության դեպքերի արագ արձագանքումը:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության և ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից տեղեկատվություն է ստացվել, որ հանրապետության մարզերում, մասնավորապես` Կոտայքի, Վայոց Ձորի, Արագածոտնի, Արմավիրի, Շիրակի, առանձին բնակիչների տնտեսությունների գյուղատնտեսական կենդանիների շրջանում արձանագրվել են բրուցելոզ հիվանդության դեպքեր:
«Առողջության ապահովագրությունը հանդիսանում էր պարտադիր պայման սոցփաթեթից օգտվելու համար: Առողջության ապահովագրության բազային փաթեթի համար, որում նշված էին բժշկական կոնկրետ ծառայություններ, որոնցից տվյալ անձը կարող էր օգտվել, դրա տարեկան արժեքը որոշված էր 52 հազար դրամի չափով: 2013 թվականի վերջին կառավարության կողմից ընդունվեց մի նոր որոշում, որի համաձայն` սկսած 2014 թվականից, սոցիալական փաթեթի առողջապահական ծառայությունների բաղադրիչը փոխանցվեց Առողջապահության նախարարությանը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց պետական առողջապահական գործակալության պետ Սարո Ծատուրյանը:
Մոսկվա կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը երեկ այցելեց Մոսկվայի պետական համալսարանի բժշկական կենտրոն, որը հագեցած է բուժական, վիրահատական և ուսումնական ամենավերջին սերնդի սարքավորումներով ու պարագաներով։
Արմավիրի մարզի Ջրառատ գյուղի Մեծամորի խճուղու տներից մեկի բակում, ուժեղ քամու հետևանքով վնասվել են լոլիկի ջերմոցները:
«Կարևոր է, որ հայկական կողմն էլ որոշի, թե որ գործիքներն են պիտանի, որոնք ոչ, որպեսզի վատնված ճիգերը և միջոցները ծառայեն իրենց նպատակին: Ավելի լավ է 1000 սարքավորումից կամ դեղերից ընտրվեն 500-ը, 1-ը կամ առհասարակ չընտրվեն, քան ընտրվի որևէ բան, որը պիտանի չէ»:
Այսօր Ազգային ժողովում մշտական հանձնաժողովների համատեղ նիստում բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ՀՀ ֆինանսների փոխնախարար-գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ շեղումը հիմնականում պայմանավորված է արտաքին աջակցությամբ իրականացվող ծրագրերի կատարողականով: