Հղիներին պետական հավաստագիր կտրամադրվի

Օրերս Ստեփանակերտի Հանրապետական բժշկական կենտրոնում ներկայացվել է Ծննդօգնության պետական հավաստագրի ծրագիրը:

Ծննդօգնության պետական հավաստագիրը փաստում է, որ ԼՂՀ-ում հղիության ընթացքի եւ ծննդաբերության հետ կապված բժշկական օգնությունն ու սպասարկումն իրականացվում են անվճար` պետության կողմից երաշխավորված առողջապահական պետական նպատակային ծրագրերի շրջանակներում:

Հավաստագիրը լրացվում եւ տրվում է հղիներին այն բուժհաստատությունների կողմից, որտեղ նա հաշվառված է հղիության 22 շաբաթական եւ ավելի ժամկետների ընթացքում:

Հավաստագիրը ծննդաբերության ժամանակ բուժհաստատության կողմից մատուցված բժշկական ծառայությունների դիմաց, պետության կողմից ֆինանսական փոխհատուցման հիմք է:

 ԼՂՀ Առողջապահության նախարարություն

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031