2013 թ. պետական բյուջեի միջոցներով առողջապահության ոլորտում կատարվել են շուրջ 64.4 մլրդ դրամի ծախսեր
2013 թ. պետական բյուջեի միջոցներով առողջապահության ոլորտում կատարվել են շուրջ 64.4 մլրդ դրամի ծախսեր` ապահովելով ծրագրի 89.6%-ը: Այսօր Ազգային ժողովում մշտական հանձնաժողովների համատեղ նիստում բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ՀՀ ֆինանսների փոխնախարար-գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ շեղումը հիմնականում պայմանավորված է արտաքին աջակցությամբ իրականացվող ծրագրերի կատարողականով:
Բաժնի ծախսերի 42.3%-ն ուղղվել է հիվանդանոցային ծառայությունների, 36.2%-ը` արտահիվանդանոցային ծառայությունների, 12.3%-ը` այլ դասերին չպատկանող առողջապահական ծրագրերի, 5%-ը` հանրային առողջապահական ծառայությունների ֆինանսավորմանը և 4.2%-ը` բժշկական ապրանքների, սարքերի և սարքավորումների ձեռքբերմանը: 2012 թ. համեմատ Ոլորտի ծախսերն էապես չեն փոփոխվել:
Դեղագործական ապրանքների ձեռքբերման ծախսերը կազմել են շուրջ 2.7 մլրդ դրամ` ապահովելով ծրագրի 92.8% կատարողական: Հիվանդանոցային ծառայությունների ձեռքբերման ծախսերը կազմել են 27.2 մլրդ դրամ` 99.8%-ով ապահովելով ծրագրի կատարումը: