Դեկտեմբերի 16-23-ը Հայաստան է ժամանելու հայտնի գերմանացի նյարդաբան, հոգեբույժ և հոգեթերապևտ բժիշկ Դիրկ Ֆայկեն կոնսուլտացիաներ անցկացնելու նպատակով: Բժիշկ Ֆայկեն զբաղվում է նյարդաբանական, հոգեսոմատիկ և հոգեբուժական հիվանդությունների բուժմամբ:
Կանադայի Օնթարիո նահանգում գործող Հայ բժշկական ընկերակցությունը (ԱՔՄԱՕ) ստեղծվել է 1988 թվականի դեկտեմբերի 7-ի սպիտակյան երկրաշարժից տուժածներին օգնություն ցուցաբերելու նպատակով։ Սակայն, ինչպես շատ դեպքերում, մարդասիրական կարճատև օգնությունը վերաճեց հայրենիքի հետ երկարամյա համագործակցության։
ՀՀ առողջապահության նախարարությունում այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ նախարարի խորհրդական Ղուկաս Ուլիխանյանը, Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի տնօրեն Հակոբ Թոփչյանը խոսեցին դեղերի շրջանառության ոլորտում պետական կառավարման արդյունավետության բարելավման, առկա խնդիրների և դրանց լուծման ուղղությամբ տարվող աշխատանքների մասին։
Առողջապահության համաշխարհային կազմակերպության` 2013 թվականի 46-րդ շաբաթվա տվյալների համաձայն` գրիպի և սուր շնչառական վարակների ակտիվությունն ԱՀԿ անդամ երկրներում և եվրոպական տարածաշրջանում գտնվում է ցածր մակարդակի վրա:
Դեկտեմբերի 1-ը սեռավարակի դեմ պայքարի համաշխարհային օրն է: Օրվան ընդառաջ, լրագրողների հետ հանդիպման ժամանակ, Վ. Շահրամանյանը նշել է, որ այս շրջանում գնալով շատանում է սեռավարականերով պայմանավորված այցելությունների թիվը, երբ ամառային հանգստից վերադառնալուց հետո աշնանը զգում են թեթև վարքի արդյունքը:
ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն աշխատանքային այցով այսօր մեկնեց Լոռու մարզ։
Միաժամանակ, առողջապահության նախարարը Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի տնօրենին հանձնարարել է ապահովել Հայաստանի Հանրապետության «Դեղերի պետական գրանցամատյանից» նշված դեղերը հանելու գործընթացը:
Երեխայի մոտ նոյեմբերի 6-ին` պատվաստումից հետո 6-րդ օրը ջերմությունը կտրուկ բարձրացել է: Նշվածը միանգամայն կապ չունի տվյալ պատվաստման հետ և կարող էր վարակիչ հիվանդության սուր սկիզբ լինել:
Դեղահատերի և դեղափոշու արտաքին զննման, սպեկտրոսկոպիկ անալիզի և քրոմատոգրաֆիկ տվյալների համաձայն` դրանք չեն տարբերվում իսկականից, սակայն թե առաջնային, թե երկրորդային փաթեթավորումները և ներդիր թերթիկները կեղծված են:
ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի 17.06.2003թ. N 213-Ն որոշման հավելվածով հաստատված կարգի 5-րդ կետի համաձայն` կադրերի ռեզերվում գրանցված քաղաքացիական ծառայողի վարձատրությանն առնչվող հարաբերությունները կարգավորվում են «Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին» ՀՀ օրենքով:
Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող «Առողջապահության համակարգի արդիականացում» վարկային ծրագրով հիմնանորոգվել են Կոտայքի մարզի Գառնի, Ալափարս, Գեղաշեն համայնքների ամբուլատորիաները:
Նա ընդգծել է, որ շաքարախտով հիվանդների քանակական աճ նկատվում է աշխարհի բոլոր տարածաշրջաններում, ընդ որում, ավելի հաճախ այն խոցում է երիտասարդներին և չունևորներին:
ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը հավաստիացնում է՝ նախարարությունում «ատկատ» չկա։ Լրագրողների հակադարձանը, թե ինչ-որ մեկն ասաց, որ «ատկատ» կա, Դերենիկ Դումանյանն ասյպես արձագանքեց. «Դե ուրեմն ինչ-որ մեկին հարցրեք…
Ըստ Լյուդմիլա Սարգսյանի՝ բազմաթիվ փաստարկներ կան այն մասին, որ մարդիկ դիմում են պետատվերի համակարգով բուժում ստանալու համար, բայց մերժվում են պատճառաբանությամբ, թե բյուջեից հատկացումները սպառված են:
2014թ. պետական բյուջեի նախագծի քննարկման շրջանակներում ԱԺ սոցիալական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ընթացքում առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը ներկայացրեց բյուջեով ոլորտին նախատեսված ֆինանսական միջոցները:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարության լրատվական ծառայությունը, հոկտեմբերի 26-ին ձեռքի վերքերի գանգատով «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց է դիմել հիվանդ «սիբիրյան խոց (մաշկային ձև)» նախնական ախտորոշումով:
Ինսուլինակախյալ հիվանդների` անվճար դեղ ստանալու իրավունքի իրացումը պատշաճ և անխափան ապահովելու նպատակով կառավարությունը սահմանել է, որ ՀՀ 2013-2019 թթ. կարիքների համար ՀՀ առողջապահության նախարարության կողմից ինսուլինի խմբաքանակների գնումներն իրականացվելու են բանակցային ընթացակարգ կիրառելու միջոցով` առանց գնումների հայտարարությունը նախապես հրապարակելու, «Նովո-Նորդիսկ Ա/Ս» ՍՊԸ-ից:
Թարմ լոլիկը և դրանից ստացված հյութը նպաստում են տարեց մարդկանց տեսողության և հիշողության պահպանմանը։
«Ձեր բուժքույրերը շատ կարևոր են: Այստեղ անպայման պետք է հիշել ոչ միայն նրանց, այլև հիվանդանոցում աշխատող յուրաքանչյուրի աշխատանքի կարևորության մասին, քանի որ սա թիմային աշխատանք է, և միայն բժիշկը չի կարող ամեն ինչ մենակ անել»,- ասաց մեր զրուցակիցը` նշելով, որ համագործակցություն ասված գաղափարը Հայաստանում, ցավոք, պակասում է:
Հայաստանցի մասնագետները հնարավորություն ստացան կատարելագործել իրենց բժշկական գիտելիքներն ու հմտությունները մանկաբարձության և նեոնատոլոգիայի բնագավառում՝ ժամանակակից համակարգչային տրենաժորների, կոմյպյուտերիզացված բժշկական մանեկենների և բժշկական ուսուցման այլ նորագույն համակարգերի միջոցով։
Այս տարվա առաջին 7 ամիսների ընթացքում Հայաստանում գրանցվել է վերին շնչուղիների սուր վարակների 115 105 դեպք։
Քաղաքացիների կողմից սեռաբջիջների տրամադրման, տրամադրված սեռաբջիջների և սաղմի պահպանման կարգն ու պայմանները միջազգային ժամանակակից չափանիշներին համապատասխանեցնելու նպատակով կառավարությունը նոր խմբագրությամբ է շարադրել իր նախկին որոշումը:
Առաջիկա 10 տարում կարճատեսություն ունեցող երեխաների թիվը կարող է աճել 50%-ով:
Տնային պայմաններում պատրաստված կոճապղպեղի գարեջուրը կարգավորում է մարսողական խնդիրները, պարունակում է պրոբիոտիկներ և ֆերմենտներ:
Պլաստիկ վիրաբուժությունը բավական ծավալուն, պատասխանատու և լուրջ վիրահատության տեսակ է: Որոշ մարդկանց թվում է, թե սա քթագործություն է կամ կոսմետիկ ինչ-որ միջամտություն:
Նման կենտրոնների ստեղծման կարիք կա ողջ Հայաստանում, Գյումրիում` մասնավորապես, կապված հետերկրաշարժյան ծանր սոցիալ-տնտեսական վիճակի և արժեհամակարգի փոփոխման հետ: Կենտրոնի ստեղծման գաղափարը կար վաղուց:
Նախարարության կողմից արդեն կազմակերպվել է երեխայի խորհրդատվությունը ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր մանակական նյարդաբանի մոտ, որի մասնագիտական եզրակացության արդյունքում կորոշվի, թե որտեղ և ինչ մասնագետների կողմից պետք է կազմակերպվի նրա հետագա անվճար բուժումը։
Վրաստանի Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տեղեկատվության համաձայն` հուլիսի 10-ի դրությամբ հարևան երկրում գրանցվել է կարմրուկի 6069 դեպք, որից 1752-ը հոսպիտալացվել են:
Մինչև այժմ իրենց բնակավայրերում անվճար ստուգվել է 329 146 մարդ, որից մոտ 137 հազարը` երեխաներ, վիրահատվել է 11 823-ը, լազերային միջամտության ենթարկվել` 4 540-ը, ակնոց է տրվել մոտ 57 500 մարդու։
Մերձավոր Արևելքում տարածվել է մի նոր տեսակի վարակ, որը կարող է ավելի վտանգավոր լինել, քան ատիպիկ թոքաբորբը (SARS-ը): Այս մասին հայտնում է բրիտանական Daily Mail պարբերականը: