Հունիս ամսվա ընթացքում պատվաստվել են 140 երեխա

Հունիսի 1-ից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարության բուժհիմնարկների կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում իրականացվում են ռոտավիրուսային պատվաստումներ՝ 2014 թվականի ապրիլի 15-ից հետո ծնված երեխաների շրջանում, համաձայն պատվաստումների պետական օրացույցի:

Պատվաստումներ ստանում են այն երեխաները, որոնք հակացուցումներ չունեն և մանկաբույժի կողմից ստացել են պատվաստման թույլտվություն:

Հունիս ամսվա ընթացքում պատվաստվել են 140 երեխա, հետպատվաստումային անբարեհաջող դեպքեր չեն գրանցվել:

ԼՂՀ Առողջապահության նախարարություն

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031