Հայաստանում լիմֆոմաներով հիվանդների թվի աճ է արձանագրվում: Այս մասին այսօր Հայկական արյունաբանական ասոցիացիայի և Ռուսաստանի Ն. Բլոխինի անվան ուռուցքաբանական գիտական կենտրոնի կազմակերպած գիտաժողովի ընթացքում ասաց Հայաստանի առողջապահության նախարարության Ռ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի տնօրեն Սմբատ Դաղբաշյանը:
«Պատվաստանյութը եվրոպական պատվաստանյութ է, դրանից որակյալ մենք չենք կարող գտնել, և ԲՑԺ-ն շատ կարևոր պատվաստում է երեխայի համար»,- ասում է Ա. Վանյանը:
«1 շաբաթից կամ 10 օրից հետո այս ամեն ինչը կտրուկ նվազելու է, որովհետև սեզոնն է»,- ասում է հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության պետը:
168.am-ը ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի Հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության սնուցման բաժնի գլխավոր մասնագետ Լիլիթ Գաբրիելյանից հետաքրքրվել է, թե առողջական ինչպիսի՞ խնդիրներ կարող է առաջացնել նշված մանրէն:
Հայաստանում սիրտ-անոթային համակարգի վիրահատությունների գները մատչելի չեն, չնայած աշխարհում ամենացածր գները հենց այստեղ են սահմանված: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Քանկոր» բժշկական կենտրոնի տնօրեն Շահեն Խաչատրյանը:
Նախորդ շաբաթվա համեմատ Հայաստանում 2,1 անգամով աճել է սուր շնչառական հիվանդությունների թիվը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության պետ Արտավազդ Վանյանը:
ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն այսօր այցելել է «Գրացիա» միջազգային Կարմիր խաչի կենտրոնում բուժումը շարունակող ՀՀ նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանին:
ՍԱՊԾ-ը որոշել է արգելել արտադրող «ԳՐԻԳ ԷԼ ՄԵՏ» ՍՊԸ-ի արտադրական գործունեությունը և արտադրանքը դուրս հանել շրջանառությունից,
Դ. Դումանյանը վստահեցնում է, որ խուճապի կարիք չկա
ՀՀ ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնի համար միայն մեկ դիմում է ստացվել. մրցույթին մասնակցելու հայտ է ներկայացրել կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Մհեր Բիշարյանը:
Բնակչության ակտիվ դիմելիությունը նաև գրիպի հետագա բարդությունների առաջացման կանխարգելման կարևոր պայման է, որը նվազեցնում է ստացիոնար բուժհաստատությունների բեռը։
«Ժառանգական հիվանդությունների բուժումը միայն պետական առողջապահության հարց չի. այդ բուժումը և օգնությունը շատ թանկ է. մի հիվանդի բուժումը մի տարվա ընթացքում մոտավորապես կարող է մի քանի հազարից մինչև հարյուր հազար դոլարների հասնել»,- ասաց Ա. Մաթևոսյանը
Չնայած շրջանառվող այն լուրերին, թե Հայաստանում խոզի գրիպի համաճարակ է սկսվել, ՀՀ Առողջապահության նախարարության տվյալներով` մինչ այժմ հանրապետությունում «խոզի գրիպից» մահվան 2 դեպք է արձանագրվել:
ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ պետության կարիքների համար 2013թ. ինսուլինի առաջին խմբաքանակն արդեն Հայաստանում է։
Ինչպես տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից, դեպքերն արձանագրվել են Արարատի, Վայոց ձորի, Կոտայքի և Արմավիրի մարզերում:
168.am-ի հետ զրույցում «Արմենիա» հանրապետական կենտրոնի տոսքսիկոլոգիայի բաժնից տեղեկացրին, որ 24-ամյա աղջկա մոտ ախտորոշվել է դեղորայքային թունավորում:
Եթե նախկինում ալկոհոլային թունավորումներով հիվանդանոց էին տեղափոխվում հիմնականում միջին տարիքի անձիք, ապա այժմ շատ են ալկոհոլային թունավորումներով երիտասարդ անձիք:
Ամանորին ամբողջ հանրապետությունում ալկոհոլային և սննդային թունավորման դեպքեր չեն գրանցվել: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության սնուցման բաժնի պետ Մարգարիտա Բաբայանը: Վերջինս մեզ հետ զրույցում ասաց, որ հետաքրքրվել է բազմաթիվ հիվանդանոցներից, նաև թեժ գծից և տեղեկացել, որ այս տարի տոների ընթացքում թունավորման արտառոց դեպքեր չեն գրանցվել:
Սիբիրախտի օջախը վերացված է, կարանտինը հանված է. հիվանդություն այլևս չկա: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Աբրահամ Բախչագուլյանը:
Հայաստանի բնակչության միայն 0,3 տոկոսն են արյան դոնորներ. ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների, երկրի արյան բաղադրամասերով ինքնապահովման համար անհրաժեշտ է, որ բնակչության 2 տոկսը դոնոր դառնա: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ՀՀ ԱՆ պրոֆ. Ռ.Հ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի տնօրեն Սմբատ Դաղբաշյանը:
Գիտնականները պարզել են, որ ճարպակալումից ավելի շատ մարդիկ են մահանում, քան սովից:
«Լոգոպեդը բժշկական մասնագիտություն չէ, լոգոպեդը մանկավարժական մասնագիտություն է, և շատ քիչ պոլիկլինիկաներում մենք ունենք լոգոպեդի կաբինետ. մեր ֆինանսավորումը պոլիկլինիկական կաբինետներին՝ պարտադիր նշվում է չորրորդ կաբինետը, և հինգերորդը չի ֆիքսվում՝ որ կաբինետը. գրվում է «այլ կաբինետ»:
2013-ի բյուջեով կփոխվի պետական պատվերով իրականացվող հիվանդանոցային բուժօգնության համար տրամադրվող միջոցների համամասնությունն` ի օգուտ մարզերի։
Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած ցուցանիշների համաձայն՝ հանրապետությունում արձանագրված ամենատարածված հիվանդություններն այս տարվա առաջին 8 ամիսների ընթացքում զգալիորեն աճել են։
«Ես ուզում եմ հստակ հասկանալ՝ ո՞րն է իրական պատճառը, որ մեր հասարակության դժգոհությունների մի էական մասը բաժին է հասնում հենց այս կարևոր ոլորտին: Մասնագիտացված ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ մեր բնակչությունը բոլոր ոլորտների մեջ անարդարության դրսևորումներ ամենաշատն արձանագրում է հենց առողջապահության ոլորտում, և անարդարությունների ընկալման մակարդակն այս ոլորտում, ցավոք սրտի, գնալով ավելանում է»:
ՀԱԿ պատգամավորն առաջարկել է, որ Առողջապահության նախարարությունը ճիշտ կանի, ընդամենը, հայտարարի, որ բոլոր բուժհաստատություններին պետական միջոցներով տրամադրվում են դեղեր և այլ միջոցներ:
Սեպտեմբերի 27-ին Երևանի պետական բժշկական համալսարանում (ԵՊԲՀ) մեկնարկել է ԱՊՀ երկրների բժշկական բուհերի երիտասարդական գիտական կառույցների ֆեդերացիայի 9-րդ նստաշրջանը։ Այն կազմակերպել են Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և ԵՊԲՀ ուսանողական խորհրդարանը։
Էբոլա դողէրոցքն աշխարհում ամենավտանգավոր ինֆեկցիաներից մեկն է: Մահացությունը հասնում է մինչև 90%-ի:
ԱՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ահազանգը ստանալուն պես ՀՀ առողջապահության նախարարության մասնագետների կողմից տեղում կատարված համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ հիվանդները հիմնականում Կոտայքի մարզի Զորավան գյուղի բնակիչներն են, ովքեր մասնակցել են նույն խնջույքին եւ օգտագործել են մի շարք կերակրատեսակներ։
Բուսական աշխարհում ևս կան մոխրոտիկներ, աննկատ բույսեր, որոնց բուժիչ հատկությունները պարզապես անգնահատելի են։