Ե՞րբ և ի՞նչ նպատակով պետք է կատարել շագանակագեղձի արտազատուկի քննություն…
Հարց: Ե՞րբ և ի՞նչ նպատակով պետք է կատարել շագանակագեղձի արտազատուկի քննություն:
Պատասխան: Շագանակագեղձի արտազատուկի քննությունը (prostatic secretion test) կատարվում է այդ օրգանի բորբոքային հիվանդության ախտորոշման և բուժման նպատակով: Պրոստատիտն ամենատարածված ուռոլոգիական հիվանդություններից է: Այն, բորբոքային հիվանդություն լինելուց բացի` ունի մեծ ազդեցություն տղամարդու միզասեռական և վերարտադրողական համակարգերի և, ընդհանրապես, կյանքի որակի վրա: Հետևաբար, այս հիվանդության ճիշտ ախտորոշման համար կարևոր է չորս բաժականի քննությունը (4-glass test):
Հիվանդը ներկայանում է կլինիկա չմիզած վիճակում, հավաքվում են մեզի 1-ին, 2-րդ բաժինները, այնուհետև վերցվում է շագանակագեղձի արտազատուկը` ուղիղ աղիքային մատնային քննության միջոցով, որից հետո վերցվում է նաև մեզի 3-րդ բաժինը: Կատարվում է այս նմուշների միկրոսկոպիկ քննություն` բորբոքային բջիջների հայտնաբերման նպատակով, ինչպես նաև բակտերիոլոգիական քննություն` միկրոբների տեսակն ու քանակը ճշտելու նպատակով: Ուռոլոգն իրավասու է տվյալ հետազոտությունը կատարելու` քանի որ, բացի շագանակագեղձի բորբոքումից, գոյություն ունեն նաև այլ հիվանդություններ, ինչպիսին են`շագանակագեղձի ադենոման և շագանակագեղձի քաղցկեղը:
urolog.am