Արյան մեջ շաքարի մակարդակի որոշման սարքեր, ստրիպներ և ներարկիչներ երեխաների համար
ԼՂՀ առողջապահության նախարարի նախաձեռնությամբ, առաջին տիպի շաքարային դիաբետով հիվանդների համար, հանրապետություն է ներկրվել արյան մեջ շաքարի մակարդակի որոշման սարքեր, ստրիպներ և ներարկիչներ:
Դրանք կտրամադրվեն հանրապետության մայրաքաղաքում, ինչպես նաև բոլոր շրջաններում հաշվառված առաջին տիպի շաքարային դիաբետով հիվանդներին, ինչը հնարավորություն կտա նրանց տնային պայմաններում վերահսկել իրենց առողջական վիճակը:
Այս նախաձեռնությունը վկայում է այն մասին, որ ԼՂՀ առողջապահության նախարարությունը մշտապես ուշադրության կենտրոնում է պահում նմանատիպ հիվանդությամբ տառապող հիվանդների կարիքները ապահովելու հիմնախնդիրները:
Գործընթացը կկրի շարունակական բնույթ, իսկ հիվանդները մշտապես կլինեն ԼՂՀ առողջապահության նախարարության ուշադրության ներքո: