Չեխ մասնագետները ներկայացրեցին ոսկրածուծի փոխպատվաստման իրենց փորձը

Պրոֆ. Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում կազմակերպված սեմինարի ընթացքում Մոտոլի համալսարանական հիվանդանոցի ռադիոլոգիայի բաժանմունքի ղեկավար Միլոսլավ Ռոշեկը, Եվրոպական փորձագետ Պետր Լեսնին և «Ֆուլ Մեդիքալ Սերվիսիս» ԲԲԸ-ի տնօրեն Դանիել Յանուն հայ գործընկերներին փոխանցեցին ոսկրածուծի փոխպատվաստման ժամանակակից ծառայության կազմակերպման իրենց հարուստ փորձը։ Ցողունային բջիջների հավաքագրման ոլորտում բազմամյա փորձ ունեցող չեխ մասնագետները միաժամանակ կիսվեցին ոսկրածուծի փոխպատվաստման և ցողունային բջիջների հավաքագրման և պահպանման ժամանակակից լաբորատորիայի ստեղծման իրենց փորձով:

Եվրոպական փորձագետ Պետր Լեսնին խոսեց մսրդկային ցողունային բջիջների երկարաժամկետ պահպանման և օգտագործման ժամանակակից տեխնոլոգիաների, ոլորտում առկա մարտահրավերների մասին։

Անդրադարձ եղավ նաև որակի ապահովման չափորոշիչներին և ոլորտը կարգավորող օրենսդրությանը:

Արյունաբանական կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Սմբատ Դաղբաշյանի հրավերով ժամանած հյուրերը վստահեցրին, որ համագործակցությունը կլինի շարունակական և կփորձեն հնարավորինս աջակցել Հայաստանում ցողունային բջիջների ստացման, տարանջատման, բազմացման, պահպանման և տեղափոխման հարցերում:

ՀՀ Առողջապահության նախարարություն

Տեսանյութեր

Լրահոս