Մեծաթիվ ոստիկանական ուժեր՝ Կոնդի կառավարական ամառանոցների մոտ

Այս պահին Պռոշյան փողոցում՝ Կոնդի կառավարական առանձնատների հատվածում, մեծաթիվ ոստիկանական ուժեր են կենտրոնացված՝ հիմնականում քողարկված։

Ի դեպ, ոստիկանական ուժերը կենտրոնացած են ոչ թե ամառանոցների գլխավոր մուտքի մոտ, այլ մոտավորապես 100 մետր ներքև՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցու հատվածում։ Այստեղ են մեծաթիվ ոստիկանական զորքեր։

Պռոշյանից դեպի Դեմիրճյան հատվածում պարեկային ծառայությունն ուժեղացված ծառայություն է իրականացնում՝ ստուգում են դեպի Դեմիրճյան մուտք գործել ցանկացող բոլոր անցորդներին, փորձում պարզել, թե ուր են գնում։

Բաղրամյան պողոտայից դեպի Դեմիրճյան փողոց ճանապարհը փակ է։ Ոստիկաններ են տեղակայված նաև ոչ ծառայողական համարանիշերով ավտոմեքենաներում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930