«ՀՀ ՊՆ-ն ի վիճակի է ապահովել բանակի կարիքները․ Սուրեն Պապիկյան

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ նշեց, որ համացանցում ակտիվ տեղեկություններ են տարածվում, տեսանյութեր են պտտվում առ այն, որ մարդիկ օգնություն են հավաքում, զրահաբաճկոններից են խոսում։ Սիմոնյանը հետաքրքրվեց, թե արդյոք այս պահին նման բանի կարիք կա՞։

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը պատասխանեց, որ ՀՀ ՊՆ-ն ի վիճակի է ապահովել բանակի կարիքները․

«Այս փուլում, երբ հայտարարված չէ որևէ մոբիլիզացիա, մենք որևէ խնդիր չունենք ապահովելու մեր անձնակազմին, և խնդրում եմ ուղղակի ինքնագործունեությամբ չզբաղվել։ Եթե կա մեծ ցանկություն՝ ինչ-որ բանով աջակցել, լինել բանակի կողքին՝ կապվել պատկան մարմինների հետ։ Ես ՊՆ մամլո խոսնակին հանձնարարել եմ հարթակ, հնարավորություն ստեղծել՝ մարդիկ կապվեն իր հետ և հնարավորության պարագայում իրենց բարոյական աջակցությունը հայտնեն, եթե կարիք կլինի այլ հարցերով համագործակցել, մենք պատրաստ ենք համագործակցել բոլորի հետ, բայց անհրաժեշտ հարցերի շուրջ միայն։ Շնորհակալ եմ աջակցության և պատրաստակամության համար, բայց այդ աջակցության նախաձեռնությունները հաճախ գցում են բանակի վարկը։ Ես կխնդրեմ ձեռնպահ մնալ նմանատիպ ինքնագործունեությունից»,- ասաց Սուրեն Պապիկյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս