«ԱԱԾ պահեստազորի սպաները մեղք ունեն, որ իրենց ժամանակ ագենտներ են վխտացել, որ իր նման տականքը, էն օմեգանման տականքը, ռուբինյանանման տականքը և այն մնացած ագենտները գոյություն են ունեցել. Գագիկ Համբարձումյան

Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ ամբիոնից հարցին պատասխանելիս  անդրադարձավ Ազգային անվտանգության ծառայության նախկին պաշտոնյաներին, նրանց ստեղծած ԱԱԾ պահեստազորի սպաների միությանը և հայտարարեց, որ նրանց կեսը լրտեսներ են եղել։

«Էսօր մարդիկ կան, ում ես հանձնարարել եմ՝ շատ խիստ գտնվեն, հետո պաշտոնից զրկվել են, էսօր ընդդիմության հարթակներում դոշ են ծեծում։ Ազգային անվտանգության ծառայության սպաների միություն։

Տո արա, դուք նամուս ունենաք էսօր փողոց դուրս կգա՞ք, երկրի կեսը շպիոն ա եղել ձեր պաշտոնավարության ընթացքում, դուք հասարակական կազմակերպություն եք հիմնում՝ ԱԱԾ սպաների միություն։

Հայաստանի Հանրապետությունում ձեր օրոք ՀՀ ԱԱԾ չի՛ եղել, խոպանչիների բրիգադ եք դուք եղել, խոպանչիների բրիգադ, ցավոք սրտի՝ նաև մեր ժամանակ նշանակվածների շրջանից։ ԱԱԾ սպաների միություն, ձեզնով ԱԱԾ-ն պե՛տք է զբաղվի, որովհետև շատ դեպքերում պետք է հասկանանք՝ ամեն մեկդ քանի երկրի շպիոն եք ընդհանրապես։

Կարդացեք նաև

Եթե օրենքը թույլ տա՝ ոմանց պետք է պագոնազրկենք ընդհանրապես։ Էդ պագոնների տակ կազմակերպություններ ստեղծելով, պագոնի տակ զբաղվել են բոշի առևտրով, բոշի առևտրով, բառիս ամենաբուն իմաստով»,- երկրի թիվ մեկ ամբիոնից հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

168.amը Փաշինյանի այս հայտարարությունը մեկնաբանելու նպատակով կապ հաստատեց ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի հետ, սակայն նա հրաժարվեց որևէ մեկնաբանություն տալ՝ ասելով, որ ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել և ավելացնելու բան չունի։

«Կարծում եմ՝ շատերն այս պահին ինձնից կակնկալեն պատասխան, բայց բոլորիդ հիշեցնեմ՝ պատասխանում են մարդուն…»,- գրել է Վանեցյանը։

168.am-ը կապ հաստատեց նախկին փոխոստիկանապետ, պահեստազորի սպա Գագիկ Համբարձումյանի հետ։ Չլինելով ԱԱԾ ծառայող՝ Համբարձումյանը շեշտեց, որ ԱԱԾ նախկին ծառայողները ինչ-որ տեղ մեղավոր են, որ ժամանակին թույլ են տվել այսօրվա ՔՊ թիմի որոշ ներկայացուցիչների գործունեություն ծավալել Հայաստանում․

«Ես այդ ստահակի ելույթներին, խոսքին չեմ հետևում, որովհետև դրա համար ոչ միայն նյարդեր են պետք, այլ ուժեղ դեղ պետք է խմես, որ սրտխառնոց չառաջանա։

Եթե ԱԱԾ պահեստազորի սպաներն ինչ-որ ձևով մեղք ունեն, էդ, որ ասում է՝ իրենց ժամանակ ագենտներ են վխտացել, ապա էդ մեղքը միայն նրանում է արտահայտվում, որ իր նման տականքը, էն օմեգանման տականքը, ռուբինյանանման տականքը և այն մնացած ագենտները գոյություն են ունեցել, միայն այդ բանով։ Այսինքն, եթե մեր ԱԱԾ-ի տղերքը ինչ-որ մի տեղ մեղավոր են, ապա միայն նրա համար, որ իրենց պաշտոնավարման ժամանակ էդ տականք թուրքական գործակալ դավաճանները գոյություն են ունեցել․․․»։

Տեսանյութեր

Լրահոս