«Սա այս մարդկանց գյուղն է, նրանք պայքարում են, որ այդ գյուղում շարունակեն ապրել». Ներքին Հանդի վարչական ղեկավար

Պաշտպանության նախարարության տարածած վերջին հաղորդագրության համաձայն, ժամը 12։00-ի դրությամբ փոխհրաձգության ինտենսիվությունն էապես թուլացել է, իսկ ժամը 15։00-ին՝ կրկին ծայրահեղ լարվել։

168.am-ի հետ զրույցում Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղի վարչական ղեկավար Խաչատուր Բաղդասարյանն ասաց, որ մեր զրույցի պահին իրավիճակը գյուղում նորմալ է։

«Գյուղի ուղղությամբ այս պահին կրակոցներ չկան, ոչ էլ վաղ առավոտյան են եղել»,- նշեց Ներքին Հանդի ղեկավարը։

Ըստ նրա՝ կարևորը՝ գյուղացիների շրջանում խուճապ չկա։

Կարդացեք նաև

«Սա այս մարդկանց գյուղն է, նրանք պայքարում են, որ այդ գյուղում շարունակեն ապրել։ Այնպես չէ, որ խուճապի մեջ են, այս պահին գյուղի բոլոր բնակիչներն էլ գյուղում են, և տրամադրությունն այնպիսին է, որ պետք է մնան, ոչ թե գնան»,- եզրափակեց Խաչատուր Բաղդասարյանը։

Ի դեպ, 2022 թվականի մարտի սկզբին թշնամին Ներքին Հանդ գյուղի ուղղությամբ առաջ էր եկել և դիրքավորվել, այս պահին թշնամին գյուղից 1,5-2 կմ հեռավորության վրա է։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին Նիկոլ Փաշինյանն ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ ադրբեջանական ագրեսիայի արդյունքում հայկական կողմն ունի 49 զոհ, և այդ թիվը վերջնական չէ։ Մինչ այս պահն այլ տվյալներ ՊՆ-ն չի հաղորդել։

Հիշեցնենք նաև, որ սեպտեմբերի 13-ին, ժամը 00։05-ի սահմաններում Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները, հրետանային միջոցների, ականանետերի ու ԱԹՍ-ների կիրառմամբ ինտենսիվ կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի միանգամից մի քանի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։

Տեսանյութեր

Լրահոս