«Առավոտյան ժամը 08։00-ին թշնամին մի քանի անգամ կրակել է, շենք-շինություններ են վնասվել, բայց այս պահին իրավիճակը նորմալ է». Վերին Շորժայի գյուղապետ

ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանի հաղորդմամբ՝ ժամը 11:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին էական միջադեպեր չեն արձանագրվել:

168.am-ի հետ զրույցում Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի գյուղապետ Արտյոմ Երանոսյանն ասաց, որ իրավիճակը գիշերը հանգիստ է եղել, սակայն առավոտյան թշնամին կրակել է։

«Առավոտյան ժամը 08։00-ին թշնամին մի քանի անգամ կրակել է, բայց այս պահին իրավիճակը նորմալ է։ Շենք-շինություններ են վնասվել, բայց այս պահին ընդհանուր տվյալները ճշտված չեն։ Այս պահին չենք կարող վերջնական այդ հարցերին պատասխան տալ»,- նշեց Արտյոմ Երանոսյանը։

Ինչ վերաբերում է բնակիչների ընդհանուր տրամադրություններին, Վերին Շորժայի գյուղապետն ասաց, որ այս պահին դրա վերաբերյալ որևէ մեկնաբանություն չունի։

Կարդացեք նաև

«Թշնամին կրակում է խաղաղ բնակավայրերի վրա, ինչպես կլինի բնակիչների տրամադրությունը»,- եզրափակեց նա։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին, ժամը 00։05-ի սահմաններում Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները, հրետանային միջոցների, ականանետերի ու ԱԹՍ-ների կիրառմամբ ինտենսիվ կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի միանգամից մի քանի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։

Այս ամենի արդյունքում, ինչպես Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ԱԺ ամբիոնից՝ հայկական կողմն ունի 105 զոհ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930