Ընդդիմադիր պատգամավորները մտնում են ԱԺ շենք
Բաղրամյան պողոտայում ԱԺ «Պտիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը քիչ առաջ հայտարաեց, որ ընդդիմադիր երկու խմբակցության պատգամավորներով մտնելու են ԱԺ շենք և սպասեն «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներին: Նպատակը մեկն է՝ սկսել Նիկոլ Փաշինյանի հրաժարականի գործընթաց:
Հայտարարությունից հետո ընդդիմադիր մի խումբ պատգամավորներ մտան ԱԺ շենք։
Հարցին՝ թե ո՞ւմ թեկնածությունն են քննարկելու, որպես վարչապետ, ընդդիմադիր պատգամավորները չպատասխանեցին։
Ի դեպ, պատգաամվորների մի մասն էլ գնում է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի տուն, նրան նույնպես կոչ անելու, որ գա ԱԺ, որպեսի իր ստորագրությամբ միանա Փաշինյանի հրաժարականի պահանջին։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում