Հայկ Մամիջանյանը հայտարարեց, որ ընդդիմադիր պատգամավորները ԱԺ մուտքից մտնում են ԱԺ և սպասելու են ՔՊ–ականներին
«Հենց հիմա «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցության պատգամավորները պատգամավորական մուտքով՝ Դեմիրճյանով մտնում են ԱԺ շենք։ «Մի խնդրանք՝ որ այս պատմությունը վատ ավարտ չունենա, դարպասներին, շենքին հանկարծ չմոտենաք»,- ԱԺ առջև բողոքի բազմահազարանոց հավաքի մասնակիցներին դիմելով՝ հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։
Նա հավելեց, որ ընդդիմադիր պատգամավորներն ԱԺ շենքում կսպասեն ՔՊ – ի պատգամավորներին։
«Մեր նպատակն է, որ դրանք մոտակա ժամանակ գան ու իրենց գործն անեն․ մենք իրենց սպասում ենք, այսքան ժողովուրդ իրենց սպասում է։ Ու երևի այսքան ժամանակվա մեջ այս նախադասությունն այսքան մոտիկ չի եղել՝ «առանց Նիկոլ Հայաստան»,- նշեց Հայկ Մամիջանյանը։