«Մշակույթի, արվեստի այդ գործիչներն ավելի սարսափելի են, քան ադրբեջանական տանկը». Արմեն Գրիգորյան
Պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի մտքով երբեք չի անցել, որ իր տարիքում և 21-րդ դարում պրոֆեսիոնալ միտինգավոր կդառնա:
«Այս 1.5 տարվա մեջ այդքան էլ փոքր փորձ չունեմ, և այս 1.5 շաբաթվա հավաքները շատ հետաքրքիր են, որևէ բանի նման չեն, շատ հաճելի մթնոլորտ է: Շատերն ասում են՝ դե, որ այսպես հավաքվեք, քննարկեք և այլն, Նիկոլին չենք հանի այսպես, ուզում եմ ասել, որ կհանենք: Մարդկանց մեջ ստերեոտիպ է նստած՝ կամ Նիկոլի արած Ջիմ Շարփի տեխնոլոգիան, որն իր մեջ ներառում է դըմփ-դըմփ հու-եր, ավտոբուսի առաջ պառկել, վերջացրած Ռոբերտ Աբաջյանի կեղծ պապիկին հանել և այլն: Մարդիկ կան, որ լուրջ դեմքով առաջարկում են ձրի ուտելիք բաժանել, ասում են՝ գիտե՞ք՝ ինչքան մարդ կգա:
Հարգելիներս, էդ Նիկոլին էր պետք, որ այն մարդիկ գան, որոնք ձրի հաց ու կալբասի համար են գալիս, գալիս են՝ հացդ ուտեն՝ քեզ գովեն. Մեզ այդ մարդիկ պետք չեն: Այո, այդպես կարելի է իշխանափոխություն անել: Արևմուտքից սեղմեն սորոսականների կնոպկեքը՝ նրանք դուրս գան, աղանդավորներինը սեղմեն՝ նրանք դուրս գան: Այս իրավիճակում, երբ իրոք հայրենիքի հարց է դրված, պետք չէ քանակ, պետք է որակ: Ողջ պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ չկա խնդիր դրված, որ 1 միլիոն մարդ գա, կա դրված խնդիր, որ ազգը դուրս գա՝ որակյալ մարդիկ դուրս գան»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
«Ես չեմ ուզում Նիկոլ 2, ով այնտեղ կանգնած է՝ չի ուզում Նիկոլ 2՝ պոպուլիստ, ստախոս, մանիպուլյացնող մարդ, որ հետո այդ ձրիակերները գան, իր վրա սիրահարվեն, ասեն՝ չգիտեմ՝ ինչ վարչապետ: Պետք է, որ տարբեր մարդիկ դուրս գան, որոնք հասկանում են, որ Արցախը Հայաստանի մի մասն է, պետք է որ գան այն մարդիկ, որոնք պատրաստ են կյանքը տալ հայրենիքի համար, ընդ որում՝ ոչ թե Ֆեյսբուքում, այլ՝ իրականում»,- ընդգծեց նա:
Արմեն Գրիգորյանի խոսքով՝ համազգային շարժումը մի նպատակ ունի. «Ներքին թշնամի վարչակազմը` ա) պետք է հեռացվի, բ) պետք է դատվի: Բացի նիկոլական ճանապարհից, կան որոշ ոչ ադեկվատ մարդիկ, որոնք պատկերացնում են, որ իրենց ձեռքը պետք է ավտոմատ տան, և իրենք ուռա՜ գոռալով՝ գնան դեպի կառավարության շենք, բայց դա էլ չի լինելու: Չի լինելու ոչ մի շենքերի բռնագրավում, բռնի ուժ, հերիք է այդ ապուշ խոսակցությունները»:
Անդրադառնալով Փաշինյանի հայտարարությանը, թե Արցախի ճակատագիրը չի կարող որոշվել ժողովրդի թիկունքում, Արմեն Գրիգորյանը նկատեց, որ Մոսկվա գնալուց առաջ Փաշինյանը լրիվ այլ բան էր ասում. «Ինքը գնում է Մոսկվա, ըստ երևույթին, իրեն այնտեղ ասում են` «Ջուլբարս, к ноге», ցարը նման բաներ սիրում է, դրանից հետո վերադառնում է Փաշինյանը և երեկ լուրջ դեմքով ասում է, որ երբեք չեն քննարկել, որ Արցախը Ադրբեջանի մաս է»:
Ինչ վերաբերում է մշակույթի, արվեստի գործիչներից շատերի լռությանը, նա ընդգծեց. «Ես համարում եմ, որ այդպիսի ամեն անձ ավելի սարսափելի է, քան ադրբեջանական տանկը: Իրենց հակապետական, հակաազգային գործունեությունը շատ ավելի վտանգավոր էր, աղետալի հետևանքներ ուներ, քան ռազմի դաշտում մի տանկ: Բայց ոնց մեր տղերքը ադրբեջանական տանկերն են խփել, մենք էլ վերացական իմաստով՝ իրենց ենք խփել՝ տրաքացրել ենք: Ես կարող եմ ներել ամեն մարդու սխալը՝ մինչև 2020թ. նոյեմբերի 9-ը, դրանից հետո ոչ մեկի սխալը պատրաստ չեմ ներել»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում