Ազգը պետք է մաքրել բալաստից. Հարություն Մեսրոբյան
Կառավարման փորձագետ, «Հայոց երկիր» ռազմավարական ծրագրի հիմնադիր Հարություն Մեսրոբյանը կոչ է անում Արցախը հայկական պահելու կոչով իշխանության հեռացում պահանջող ընդդիմությանը՝ հաշվի առնել նախորդ հանրահավաքների ժամանակ գործած սխալներն ու որդեգրել նոր ռազմավարություն՝ ինչպես գործողությունների, այնպես էլ՝ հռետորաբանության հարցում։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում նման պնդում արեց Մեսրոբյանը՝ հավելելով, որ ապազգային իշխանությանը հեռացնելուց հետո նոր ձևավորվող իշխանությունը պետք է իր առաջ նպատակ դնի մաքրել ազգը բալաստից։
«Ու առաջինը պետք ազատվել մտավորական բալաստից։ Եթե դա անենք, կպարզվի՝ մեկուկես մտավորական կա, իսկ եթե դրանից հետո էլ դուրս շպրտենք՝ մաքրենք ազգը համրությունից, ապա կպարզվի, որ Հայաստանում 50.000 հայ կա, բայց, միևնույն է՝ դրան պետք է գնալ։ Պետք է նաև պարտադրել, որ նրանք վայր դնեն իրենց կոչումներն ու վերադարձնեն պարգևավճարները։ Հիմա լռող մտավորական կոչվածներին պետք է արգելել որևէ տեղ երևալ. պետք է մաքրել ազգը ներսից, պետք է հրապարակավ գամել պետությունից մուրացողներին»,- ասաց Մեսրոբյանը։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում