Ժամանակին ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը Երևանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանին ասում էր` փողի վրա նստած` փո՞ղ ես ուզում: Իրականում, քաղաքապետը ոչ թե նստած է փողի վրա, այլ՝ փողի կողքին:
Ստեփան Դեմիրճյանի դեպքում, նշվում է, որ նա ոչ կոնֆլիկտային բնավորություն ունի, և չի ցանկանա մտնել նման խաղի մեջ, հարաբերություններ փչացնել Տեր-Պետրոսյանի և մյուսների հետ:
Երիտասարդությունը հաճելի, բայց որոշ դեպքերում` վտանգավոր հոգեվիճակ է: Հատկապես, երբ այդ երիտասարդները հասցրած են լինում արդեն իսկ զբաղեցրած լինել իրենց տարիքին ու կարողություններին, մեղմ ասած, չհամապատասխանող պաշտոններ:
«Մենք կտեսնենք՝ ինչ տեղի կունենա Երևանի ավագանու ընտրություններին: Մենք հույս ունենք, որ ընդդիմությունը խաղաղ կպայքարի, հույս ունենք, որ իշխող կուսակցությունը և բոլոր կուսակցությունները կխուսափեն ընտրակաշառքներից և վարչական ռեսուրսների չարաշահումից»,- ասում է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը
ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը պատրաստվում է պաշտոնանկ անել ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալ, գեներալ-մայոր Լևոն Երանոսյանին, ինչպես նաև` ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Կարեն Բաբակեխյանին, ով, ի դեպ, Երևանի նախկին ոստիկանապետ Ներսես Նազարյանի բարեկամն է:
Եթե Րաֆֆի Հովհաննիսյանն իր հետագա գործունեության մեջ ճիշտ քայլեր անի, նախագահը կոմպրոմիսի գնացող մարդ է: Իմ անձնական կարծիքն է, որ նախագահն ընդառաջ կգնա երկխոսության հարցում և կընդունի Րաֆֆի Հովհաննիսյանի առաջարկները:
Քիչ առաջ ԱԺ-ում ավարտվեց ԵԽ ԽՎ-ում ՀՀ պատվիրակության հանդիպումը ԵԽ գլխավոր քարտուղար Թյորբորն Յագլանդի հետ: 168.am-ի տեղեկություններով՝ այս հանդիպման ժամանակ շատ հետաքրքիր երկխոսություն է տեղի ունեցել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի և Թյորբորն Յագլանդի միջև:
«Նայեք հետևանքներին՝ եթե չկան զոհեր, չկան վիրավորներ, կամ դրանք չնչին քանակությամբ են, ուրեմն՝ Ոստիկանությունը շատ զսպված գործելաոճ է ցուցաբերել»,- ասաց Հովհաննես Վարյանը:
Իրենք (ՀԱԿ-ը:- խմբ.) ուզում են ուժեր ներգրավեն, հզորանան, քանի որ առանց հզորանալու չեն կարող նույն Հանրապետական կուսակցության հետ քայլ կատարել: Իրենք շատ լավ հասկանում են այդ բանը, դրա համար իրենց պետք է, որ ԲՀԿ-ի պես կուսակցությունն իրենց միանա, որպեսզի առաջ գնան: Բայց ես չեմ կարծում, որ այդ երկու ուժերը կարող են միանալ
Ես պատրաստ եմ ցանկացած մարդու, ցանկացած պաշտոնյայի պատասխան տալ: Կարծում եմ` «Արմավիայի» եկամտաբերության հետ կապված պետք է ճշտվի, թե ի՞նչ ժամանակահատվածում է եղել այդ եկամտաբերությունը, որտեղի՞ց են կարդացել, որ 10 մլն դոլարի եկամուտ է ունեցել, ես, օրինակ, չի եղել, որ կարդացած լինեի կամ տեսած լինեմ, որ «Արմավիան» 10 մլն դոլար եկամուտ է ունեցել:
Շինարարությունը ոլորտ է, որը արտադրանք է տալիս և ունի սպառող, այսինքն՝ պահանջարկ։ Իսկ այդ պահանջարկի ներկայացնողն, առաջին հերթին, անշարժ գույքի կարիք ունեցող բնակիչն է։ Եթե շինարարությունն անկում է ապրում, նշանակում է` դրա արտադրանքի նկատմամբ պահանջարկը թուլանում է։
2003թ. Եվրոպայի խորհրդին Հայաստանի Հանրապետության անդամակցության պահից սկսած, 10 տարվա ընթացքում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) վճիռներով ՀՀ պետական բյուջեից վճարվել է ավելի քան 400 հազար եվրո։ Սա նշանակում է, որ ՀՀ դատաիրավական համակարգի՝ Ոստիկանության, Դատախազության մի շարք աշխատակիցների և որոշ դատավորների մեղքով պետական բյուջեն զգալի վնասներ է կրում։
Ի վերջո, «հզոր» ԲՀԿ-ն մեծ առաքելություն կատարեց նախագահական ընտրություններում, բայց դրանից հետո կորցրեց ամենակարող այլընտրանքի ընկալումը: Հիմա վերականգնվում է հենց այդ ընկալումը, քանի որ առանց դրա ԲՀԿ-ի ֆունկցիան իշխանական համակարգի պահպանման գործընթացում արդյունավետ չի կարող լինել:
Հայաստանում ընդունված չէ, որ գործարարները և խոշոր ընկերությունների տնօրենները դառնան ընդդիմադիր կուսակցությունների անդամներ, առավել ևս` ընդգրկվեն դրանց ղեկավար մարմիններում: Իսկ որ «Արմենիա» բժշկական կենտրոնը լուրջ բիզնես է, կարծում ենք, որևէ մեկի մոտ կասկած չի հարուցում:
Նախագահական ընտրություններին ԲՀԿ-ի բուրժուաներն աշխատել են հօգուտ Սերժ Սարգսյանի, իսկ Առինջ գյուղում Սերժ Սարգսյանը ստացել է 99,9 տոկոս ձայն: Կորցնելով Հայաստանը ղեկավարելու հնարավորությունը` ընդդիմությունն ակնկալում է ստանալ Երևանը: Վիճելի դրույթ է: Սակայն պապիկների հետ վիճելը վատ տոն է:
Այսօր ով էլ լինի Վեհափառը, պետք է լինել Վեհափառի կողքին` հաշվի առնելով, որ եկեղեցին և կառավարությունը միշտ եղել են կողք կողքի: Նույնն էլ վեհափառները, ովքեր 6 ընտրությունների ժամանակ էլ եղել են նախագահի կողքին. ներկայիս ընդդիմադիրն էլ անցյալում նախագահ էր, և եկեղեցին միշտ եղել է ընտրվողի կողքին:
Մոտ 30 րոպե առաջ 168.am-ի հետ զրույցում Ներսես Նազարյանը բառացիորեն ասել էր. «Ես շարունակում եմ աշխատել իմ պաշտոնում, և այժմ էլ գտնվում եմ իմ աշխատավայրում»: Ստացվում է, որ Նազարյանին պաշտոնանկ են արել նրան նախապես այդ մասին տեղյակ չպահելով, և մամուլն ավելի շուտ է տեղեկացել Ոստիկանապետի հրամանի մասին, քան Նազարյանն՝ ինքը:
Տեր-Պետրոսյանն ինձ 2007 թվին խոստացել էր բուրժուա-դեմոկրատական հեղափոխությունն իրականացնել 2008-ի փետրվարին, որովհետև մարդկության պատմությունը ցույց է տալիս, որ բուրժուա-դեմոկրատական հեղափոխությունները լավ են ստացվում փետրվար ամսին
«Եթե ինչ-որ բան անելու լինեին, այս հինգ տարիների ընթացքում կանեին: Այո, ճիշտ է, հիմա լրատվությունն անհամեմատ ազատ է, բայց կարելի է մտածել, որ սա Արևմուտքի աչքին թոզ փչելու ձև է»:
Պարզ է մի բան. Րաֆֆի Հովհաննիսյանի աշխարհաքաղաքական վա-բանկի պտուղները կտեսնենք Երևանի քաղաքապետի ընտրություններին: Չեմ կարծում, որ դրանք ավելի քաղցր են լինելու, քան Գագիկ Ծառուկյանի բրյուսելյան այցի պտուղները…
Լավ, մի պահ ենթադրենք, որ հաջողվում է ԲՀԿ-ին պոկել իշխանությունից, համատեղ պայքարել և հասնել իշխանափոխության։ Այդ դեպքում ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն (ասել է թե` մի քանի խոշոր փողատերեր՝ Ծառուկյանի գլխավորությամբ) իշխանությո՞ւն են դառնում։ Այսինքն՝ կրկին ունենում ենք իշխանության և բիզնեսի հիբրի՞դ։ Ի՞նչ պետք է անի այդ ժամանակ ՀԱԿԿ-ն։ Փորձի ազատվե՞լ ԲՀԿ-ից, թե՞ ԲՀԿ-ին փորձի ստիպել հրաժարվել հարստությունից…
Որևէ հիմնավորում չի կարող արդարացնել ժողովրդավարության հիմնարար ինստիտուտներից մեկի՝ ներկուսակցական ժողովրդավարության այդպիսի բացահայտ և կոպիտ ոտնահարումը:
«Կներեք՝ շատ մոդայիկ հարց կա, որը շրջանառության մեջ է դրել մեր հարգարժան Սերժ Սարգսյանը՝ միանայի՝ ի՞նչ անեի, միանայի, որ գնայի Վովա Գասպարյանի հետ աղոթեի՞: Կներեք՝ Վովայի հետ աղոթելը իմ մանկության երազանքը չի եղել»:
Սերժ Սարգսյանի երդմնակալության այս արարողությունը շահեկանորեն տարբերվում էր նախորդից: Կար կարևոր ձեռքբերում` ընտրություններից հետո զոհեր չեղան: Պետք է արժանին մատուցել օպերատորներին. 2008-ի ուղիղ եթերի նախադեպն իրեն ամենևին չարդարացրեց:
Պատահական չէ, որ ԲՀԿ որոշ տարածքային կառույցների ղեկավարներ խնդրել են, որ ԲՀԿ քարոզիչներն իրենց պատասխանատվության տակ գտնվող տարածքներ չայցելեն, և նախընտրական քարոզչություն չիրականացնեն, քանի որ նման հակադիր քարոզչությունը կարող է ճիշտ հակառակ արդյունքը տալ:
Այսօր ՀԱԿ կուսկացությունում վերջ կդրվի երկիշխանությանը: Մինչ այսօր ՀԱԿ կուսակցության նախագահը Արամ Մանուկյանն էր, առաջնորդը՝ Լևոնը: Թե Լևոններից որ մեկը՝ պարզ կդառնա այսօր:
Չորսոտանի կենդանիներից առնվազն երկուսը Րաֆֆի Հովհաննիսյանի ծննդավայր ԱՄՆ-ում շատ որոշակի խորհրդանիշեր են. Էշը ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության խորհրդանիշն է, փիղը՝ Հանրապետական:
Արմենուհի Հովհաննիսյանը նաև հայտարարեց, թե ապրիլի 9-ին տեղի ունեցած միջադեպին, ինքը կորցրեց իր սիրած կոշիկները ու ստիպված եղավ բոբիկ քայլել փողոցնրով. «Այդ ժամանակ մտածում է, թե որքան խորհրդանշական է, որ բոբիկ ոտքերով պետք է բարձրանայի Ծիծեռնակաբերդ»:
Ես գնացել եմ նրանից հետո, երբ ապրիլի 9-ին տեղի ունեցավ հայտնի անհիմն ու կեղծ երդումը, որը արձանագրեց այն փաստը, որ այս իշխանությունը դե-յուրե չէ, գողացավ ժողովրդից իր իրավունքը ու այս պայմաններում, հանգրվանն անցած, այցելեցի Մոսկվա ու չի բացառվում, որ այցելեմ նաև այլ մայրաքաղաքներ:
Քիչ առաջ Մոսկվա-Երևան չվերթով Երևան ժամանեց «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: 168.am-ի հետ զրույցում Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, թե այնտեղ հանդիպել է ՌԴ «համապատասխան շրջանակների հետ» և շնորհակալ է այդ հանդիպումների համար: Նա նաև հայտարարեց, թե իր այցը Մոսկվա՝ կապված չէր Հայաստանի հետընտրական զարգացումների հետ: