Բաժիններ՝

Բանակում ծառայելուց հրաժարվածներին ամսական 30.000–ական դրամ՝ փախստականների գումարը կրճատելու հաշվին

Հայաստանի Հանրապետության Զինված ուժերում զինվորական ծառայությունից հրաժարված և այլընտրանքային աշխատանքային ծառայության անցած ՀՀ 14 քաղաքացու ամեն ամիս պետությունից վճարվելու է 30 հազարական դրամ։

Այդ նպատակով Կառավարությունը հատկացրել է 4,620.0 հազար դրամ:

Ուշագրավն այն է, որ 4.6 միլիոն դրամը պետական բյուջով նախատեսված չի եղել, ուստի այժմ Կառավարությունն այդ գումարը վճարելու համար կրճատել է փախստականների ինտեգրման, Ադրբեջանից բռնագաղթված և Հայաստանի Հանրապետությունում ապաստանած փախստական ընտանիքների բնակարանային ապահովման գումարներից և ուղղել այլընտրանքային աշխատանքային ծառայություն իրականացնողների վճարմանը։

Նշենք, որ այլընտրանքային է համարվում ժամկետային պարտադիր զինվորական ծառայությանը փոխարինող ծառայությունը, որը կապված չէ զենք կրելու, պահելու, պահպանելու և օգտագործելու հետ ու իրականացվում է ինչպես զինվորական, այնպես էլ քաղաքացիական հիմնարկներում:

Այլընտրանքային ծառայության տեսակներն են`

ա) այլընտրանքային զինվորական` Հայաստանի Հանրապետության զինված ուժերում իրականացվող մարտական հերթապահության, զենք կրելու, պահելու, պահպանելու և օգտագործելու հետ չկապված զինվորական ծառայություն.

բ) այլընտրանքային աշխատանքային` Հայաստանի Հանրապետության զինված ուժերից դուրս իրականացվող աշխատանքային ծառայություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս