«Արցախը գրպանի «սեմուշկա» չի, է, որ հանեն տան. պետություններում վճիռներ կայացնողները ժողովուրդն է, իսկ մեր ժողովուրդը քնա՞ծ է». Բեկ

Արցախյան ազատամարտի մասնակից, «Արծիվ» մահապարտների գումարտակի անդամ Աղաբեկ Խաչատրյանի՝ Բեկի խոսքով՝ այսօր Հայաստանի իշխանության տարբեր ներկայացուցիչներ խոսում են Արցախի մասին, որոնք ո՛չ Արցախի տեղը գիտեն, ո՛չ էլ զինվորական համազգեստ են հագել։

«Այդ մարդիկ դրսի ուժերից հանձնարարություն են կատարում, դրանք մտածում են, որ Հայաստանն իրենց համար հյուրանոց է, վաղը կարող են թողնել և այլ տեղ գնալ՝ կուտակած ռեսուրսներով կապրեն։ Սա իրենց համար ժամանակավոր հյուրանոց է, Արցախն էլ մերն է եղել, մերն էլ կմնա։ Այս ժամանակավոր պրոցեսում և՛ թուրքը, և՛ սրանք թող ուրախանան, Աստծո կրակը ու սերունդների անեծքը բոլորի կաշին հանելու է, չեն կարողանալու մարսեն, ոչ ոք չի մարսելու։ Արցախը գրպանի «սեմուշկա» չի, է, որ հանեն-տան, պատերազմից 2 տարի է անցել, իշխանությունից Արցախ գնացած չկա»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Աղաբեկ Խաչատրյանը։

Նրա կարծիքով՝ Հայաստանի ցանկացած մասում ապրող հայն իրեն պետք է համարի արցախցի, պայքարի, որովհետև եթե Արցախը չլինի, ուրեմն՝ չի լինելու ո՛չ Սյունիք, ո՛չ Հայաստան։

«Ստամոքսով մտածող որոշ հիվանդ ոչխարներ, որոնք իրենց առօրյան անցկացնում են միայն ուտելով, խաբելով ու գողանալով՝ Հայաստանի համար թշնամի ու դավաճան են։

Մենք մեր հայրենիքը կորցնելու եզրին ենք կանգնած, իսկ ազգի 50 տոկոսը հոգնած մասսա է, միայն ծնկներով է մտածում։ Չեն հասկանում, որ Արցախը չլինելու դեպքում Հայաստանը հայտնվելու է Բաթումի օրը, լցվելու են, ու 20 տարի հետո արգելելու են նույնիսկ հայերեն մի բառ խոսեն։ Պետություններում վճիռներ կայացնողները ժողովուրդն է, իսկ մեր ժողովուրդը քնա՞ծ է։ Ասում են՝ զոմբի են, ի՞նչ զոմբի, վախկոտներ են, ավելի վատ բառի են արժանի դրանք»,- նշեց Աղաբեկ Խաչատրյանը։

Չնայած առողջական խնդիրներին, Աղաբեկ Խաչատրյանը նշեց, որ անպայման գնալու է Ազատության հրապարակ և կանգնելու է Սերոբ Գասպարյանի և նրա առաջ քաշած գաղափարի կողքին։

««Սև հովազ» ջոկատի հրամանատար Ռուստամ Գասպարյանն իմ եղբայրն է, ես պետք է գնամ իմ եղբոր բալեքի կողքին կանգնեմ»,- եզրափակեց Աղաբեկ Խաչատրյանը։

Տեսանյութեր

Լրահոս