
«Ինտեր»-ը հաղթել է «Սասուոլո»-ին

Իտալիայի ֆուտբոլի առաջնության 4-րդ տուրում «Ինտեր»-ը սեփական հարկի տակ ընդունել էր «Սասուոլո»-ին:
Միլանում կայացած խաղում «Ինտեր»-ին հաջողվեց առավելության հասնել 2:1 հաշվով, նախ աչքի ընկավ Ֆեդերիկո Դիմարկոն, ապա ինքնագոլի հեղինակ դարձավ Թարիկ Մուհարեմովիչը:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ինտեր»-ի պահեստայինների շարքում էր, խաղին չմասնակցեց:
Այս հաղթանակից հետո «Ինտեր»-ը «Սերիա Ա»-ի մրցաշարային աղյուսակում 14-րդ հորիզոնականում է և ունի 6 միավոր:Առաջատարը 10 միավորով «Յուվենտուս»-ն է: