
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 3 նոր դեպք. մահ չի գրանցվել

Հայաստանում ապրիլի 24-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվելու 3 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 422825-ի: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:
Վերջին մեկ օրում կատարվել է 2925 թեստավորում: Մինչև այժմ կատարված թեստավորումների ընդհանուր թիվը 3035104 է:
Փաստացի այս պահին բուժվում է 1962 պացիենտ, նվազել է 7-ով:
Վերջին տվյալներով ապաքինվել է 410558 անձ` վերջին մեկ օրում 10 անձ:
Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահ չի գրանցվել. մահացածների թիվը 8622 է: