Հավատարմության երդում՝ հանուն աթոռի և իշխանության

Տարածաշրջանում Ռուսաստանի դերը Հայաստանի և Արցախի ճակատագրի համար ևս մեկ անգամ վերահաստատվեց Մոսկվայում կայացած Պուտին-Փաշինյան հանդիպմանը:

Այցը Մոսկվան հռչակեց անչափ կարևոր և լուծեց հատկապես ռուսական շահերից բխող մի շարք կարևոր հարցեր:

Մոսկովյան այցից առաջ տեղի ունեցած մի քանի փաստեր ապացուցում են, որ Փաշինյանին տեսադաշտում պահելու և նրան ինքնուրույն որոշումներ կայացնելուց զրկելու խնդիր ունեն թե՛ Ռուսաստանը, թե՛ Արևմուտքը։

Մոսկովյան այցից առաջ Հայաստան էր այցելել ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահը,  Փաշինյանի վերջին հայտարարություններն Ադրբեջանի հետ խաղաղ բանակցությունների վերաբերյալ, խաղաղ բանակցություններին Ադրբեջանի նախագահի հանձնառությունը ողջունեց ԱՄՆ Պետդեպարտամենտը, Հայաստանին 2 մլրդ 600 մլն դոլար հատկացնելու մասին հիշեցրեց Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը:

Ռուսաստան-Արևմուտք աշխարհաքաղաքական շահերի բախման կիզակետում գտնվող Հայաստանի դե ֆակտո ղեկավարն արտաքին «փայլուն քաղաքականության» հետևանքով հայտնվել է երկու քարի արանքում:

Երկու հզոր խաղացողներին էլ նա հավատարմության երդում է տվել և աթոռն ու իշխանությունը պահելու համար սակարկության առարկա է դարձրել Արցախն ու Հայաստանը:

 

 

Տեսանյութեր

Լրահոս