«Ուզում ենք շատ ավելի լավ, շատ ավելի հաջող, շատ ավելի բարձր արդյունքների հասնել: Այս 10-15 տարում այնպիսի հաջողություններ ենք ունեցել, որ անհավատալի է աշխարհում: Եթե համեմատենք Հնդկաստանի հետ, ապա Հնդկաստանը 70-80 տարում է հասել այսօրվա արդյունքին: Հայաստանը սոսկալի ձևով արագ զարգացավ»:
Փարիզի քաղաքային իշխանությունների որոշմամբ՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի օրը, երեկոյան ժամը 22:00-ին (Երևանի ժամանակով՝ կեսգիշերին) Էյֆելյան աշտարակի լույսերը ժամանակավորապես կհանգչեն՝ խորհրդանշելով Փարիզի հարգանքը Ցեղասպանության զոհերի հիշատակին։
Պարզվում է` բոլոր հոռետեսական տնտեսական կանխատեսումները և գործարարների աչքի տեսած դժվարությունները պատրանք են. ՀՀ տնտեսությունը շարունակում է աճել և ակտիվանալ
«Հայաստանը միջազգային հակամարտությունների կարգավորման բանակցությունների հարթակ դառնալու մեծ ներուժ ունի»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Ֆրանսիայի Ռազմավարական հետազոտությունների հիմնադրամի փորձագետ, քաղաքագետ Կայծ Մինասյանը` անդրադառնալով Երևանում կայանալիք Օլանդ-Պուտին հանդիպմանը:
«Վրաստանը փորձում է պահել հավասարակշռությունը տարածաշրջանային բոլոր երկրների միջև»,- 168.am-ի հետ զրույցում ասաց վրացի քաղաքագետ, Վրաստանի դիվանագիտական ակադեմիայի ռեկտոր Սոսո Ցինցաձեն` անդրադառնալով ապրիլի 24-ին Երևանում կայանալիք Ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումներին Վրաստանի ներկայացվածության մակարդակին:
Ապրիլի 24-ին Հայաստանի եվրասիական «բարեկամներից»` Ղազախստանի և Բելառուսի նախագահները չեն ժամանի Երևան։
Երեկ Հայաստան է ժամանել այս օրերին մեր երկիր հրավիրված առաջին բարձրաստիճան հյուրը` Ալեքսանդրիայի և համայն Աֆրիկայի Պապ, ղպտիների հոգևոր առաջնորդ, Նորին Սրբություն Թևադրոս Բ-ն: Նա Երևանում է լինելու մինչև ապրիլի 25-ը:
5 րոպեանոց նիստին ներկա էր 113 պատգամավոր և բոլոը միաձայն կողմ քվեարկեցին: Միայն ՀԱԿ խմաբկցությունից ներկա էին միայն Լյուդմիլա Սարգսյանը, Ստեփան Դեմիրճյանն ու Նիկոլ Փաշինյանը, ովքեր նույնպես կողմ քվեարկեցին:
Թուրքերին պետք է հայտնել, որ եկել է ճշմարտությունն ասելու ժամանակը:
Մնում է հուսալ, որ Պուտինը նաև Երևանում պաշտոնապես ներողություն չի խնդրի Թուրքիայից՝ Հայաստան այցելելու համար:
«Գերմանիան ավանդաբար թուրքամետ քաղաքականություն է վարում` հաշվի չառնելով հայ ընտրազանգվածի ձայները, քանի որ դրանք փոքրամասնություն են կազմում»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Բեռլինի ազատ համալսարանի դասախոս, Գերմանիայում Հայոց ցեղասպանության ճանաչման հանձնախմբի անդամ Ժիրայր Քոչարյանը:
Հայաստանի տնտեսության զարգացման համար օդի պես անհրաժեշտ են ներդրումներ: Սակայն վերջին տարիներին կառավարության քայլերը ներդրումների ներգրավման ուղղությամբ, մեղմ ասած, հաջողված չեն: Խոսքը եվրոբոնդերի մասին չէ, որը պարզապես պարտքով վերցրած փող է: Խոսքը տնտեսությունում առավելապես արտադրություն հիմնելու կամ եղածը զարգացնելու նպատակով ուղղակի ներդրումների մասին է:
Թուրքիայի առաջնորդները չեն սիրում, երբ ինչ-որ մեկը քննարկում է Օսմանյան կայսրության հանցանքները:
«Հիմա Եվրամիությունը Թուրքիային կոչ է անում բացել Հայաստանի հետ սահմանը, այսինքն՝ բացի այն, որ սա կարող է ճնշում հանդիսանալ Թուրքիայի վրա՝ Ցեղասպանության ճանաչման հարցում, կարող է նաև մի շարք այլ խնդիրներ լուծել»,- ասում է Աղասի Ենոքյանը:
«Թուրքական ղեկավարությունը շատ լավ գիտակցում է ճանաչման գործընթացի հետևանքները, այստեղից էլ գալիս է նրանց հիստերիկ ռեակցիան: Հարկավոր է նրանց օգնել` հնարավորինս շատ սխալներ անել այդ ճանապարհին»,- ասում է բանակցային գործի մասնագետ, CM&Partners ընկերության ավագ խորհրդատու, բոստոնաբնակ Արթուր Մարտիրոսյանը:
«Մենք կարգավորման կոչ ենք անում բանաձևում։ Առաջին դրույթ-առաջարկը, որը ներառված է փաստաթղթում, այն է, որ Թուրքիան պետք է բացի հայ-թուրքական սահմանները»,- ասում է բրիտանացի քաղաքական գործիչ Չարլզ Թեննոքը:
«Թուրք-ամերիկյան հարաբերությունները շատ նման են Իսրայելաթուրքական հարաբերություններին, որոնք իրենց հերթին` նման են երկու ամուսինների ճակատամարտերի, որոնք ընթանում են խոհանոցում` ափսեների աղմկոտ կոտրման պայմաններում, և ավարտվում են ճաշի սեղանի մոտ, իսկ հետո` միևնույն անկողնում»:
Չնայած կան բազմաթիվ կանխատեսումներ, որ մենք ունենալու ենք տնտեսական անկում՝ հաշվի առնելով տարածաշրջանի լարվածությունը, Ռուսաստան-Արևմուտք հարաբերությունները և այն պատժամիջոցները, որոնք կիրառվում են Ռուսաստանի նկատմամբ, սակայն ես համոզված եմ, որ մենք 2015 թվականին արձանագրելու ենք տնտեսական աճ
Որքան երկար թուրքերը հրաժարվեն դիտարկել և ամբողջովին ընդունել այդ պատմությունը, այնքան դա ավելի շատ վնաս կպատճառի Թուրքիայի միջազգային հեղինակությանը:
Սյուզան Օրվիսն իր օրերն անցկացնում էր վախի մթնոլորտում, որովհետև իշխանություններն ամեն րոպե կարող էին ստուգել իր իրերը, և նույնիսկ կարող էին արտաքսել երկրից, ուստի իր գրառումներում նա շատ զգուշավոր էր։ «Անսահման ցավ էի ապրում՝ տեսնելով այդ աստիճան ծայրահեղ աղքատություն, տառապանք և չքավորություն, և չիմանալով թե ինչպես կարելի էր մեղմել այդ տառապանքները»։
Երեկվա լսումների «հմայքն» այն էր, որ այն տեղի էր ունենում մի խորհրդարանում, որը ձայների ճնշող մեծամասնությամբ վավերացրել է Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագիրը՝ դրանով բացառելով բոլոր այն իրական հեռանկարները, որոնք Հայաստանը կարող էր ունենալ Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրման դեպքում:
Միաժամանակ նա նաև նշեց, որ նախագահի կողմից այդ բառի գործածումը որևէ իրավական հետևանքներ չի առաջացնում և ընդամենը բառի գործածում է նշանակում:
Թուրքիան դեռևս չի կարողանում հաշտվել այն մտքի հետ, որ այլևս այս տարածաշրջանի ամենակարևոր դերակատարներից չէ, և այդ հին հիշողություններով է առաջնորդվում:
Իրանի և Արևմուտքի միջև սկիզբ առած «ձնհալը» աշխարհի մայրաքաղաքներում հույսեր է առաջացնում, որ վերջապես կլուծվի Թեհրանի միջուկային ծրագրի խնդիրը, և այդ երկիրը կարող է մոտ ապագայում դառնալ ԱՄՆ-ի և Եվրամիության հուսալի գործընկերը մերձավորարևելյան տարածաշրջանում:
Էլեկտրաէներգիայի սակագնի աճն արդեն գարնանային ավանդույթ է դարձել: Այս գարունն էլ բացառություն չէ: Անկեղծ ասած, վստահ չեմ, թե Էներգետիկայի նախարարությունում և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում որևէ մեկը բերանացի կհիշի, թե վերջին անգամ երբ ու որքանով է թանկացել սակագինը: Այնինչ շատ ժամանակ չի անցել:
Աճի կանխատեսումներն ամենից շատ նվազեցվել են Հայաստանի, Բելառուսի, Վրաստանի և Ղազախստանի համար։
Քննադատությունը հիմա մոդա է, բայց ճիշտ չէ միտումնավորությամբ չտեսնել նաև կատարված իրական աշխատանքը։ Այս մեկ տարում ակնհայտորեն երևում է, որ կառավարումն ավելի լրջացել է։ Պակասել են մանկամիտ, մատից ծծած ու գլխից մեծ խոստումները, որ չեն կատարվելու և ուղղված են հիմարացնելու մարդկանց, քայքայելով պետության հեղինակությունը։
Հայ գիտնականի զարմանքն արդեն քրոնիկ բնույթ է կրում։ Ու թեև գիտնականներն ընդհանրապես համարվում են երկարակյաց ժողովուրդ, բայց Հայաստանի համար պատկերն այլ է. կարծիք կա, որ այսուհետև հայ գիտնականները մահանալու են ոչ թե ծերությունից կամ տարբեր հիվանդություններից, ինչպես մյուս երկրներում, այլ զարմանքից։
ԱՄՆ-ը զգալիորեն կրճատում է ՀՀ-ում իրականացվող մի շարք ծրագրերի ֆինանսավորումը։ Նախօրեին լրագրողների հետ զրույցում ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլզը հաստատել և պարզաբանել է ԶԼՄ-ներում շրջանառվող տեղեկություններն այն մասին, որ ԱՄՆ-ը կրճատում է խոշոր ծրագրերի ֆինանսավորումը, փակում է USAID-ը, և այլն։
Նախորդ տարի Ռուսաստանում դոլարային միլիարդատերերի թիվը նվազել է 23-ով՝ 111-ից նահանջելով մինչև 88-ի: