Բաժիններ՝

Ռուսաստանը և Ուկրաինան հայտնել են գերիների փոխանակման մասին՝ «193-ը 193-ի դիմաց» ձևաչափով

Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են գերիների հերթական փոխանակումը՝ «193-ը 193-ի դիմաց» ձևաչափով։ Այս մասին հայտնել են ինչպես ՌԴ պաշտպանության նախարարությունը, այնպես էլ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։

Ըստ ՌԴ պաշտպանական գերատեսչության՝ փոխանակումը տեղի է ունեցել Արաբական Միացյալ Էմիրությունների և Միացյալ Նահանգների միջնորդությամբ։ Այժմ ռուսաստանցիները գտնվում են Բելառուսում, որտեղ նրանց ցուցաբերվում է անհրաժեշտ հոգեբանական և բժշկական օգնություն։

Զելենսկին իր հերթին հայտարարել է, որ 193 ուկրաինացի զինծառայող վերադառնում է հայրենիք։

«Նրանց շրջանում կան մարդիկ, որոնց նկատմամբ Ռուսաստանը քրեական գործեր է հարուցել։ Նա նաև վիրավորներ», – նշել է Ուկրաինայի նախագահը։

Նախորդ փոխանակումը՝ Սուրբ Զատկի տոնին ընդառաջ, տեղի է ունեցել ապրիլի 11-ին. կողմերը փոխանակել են 175-ական գերեվարված զինծառայողի։

Մարտի 5-ին և 6-ին Մոսկվան և Կիևը երկու փուլով իրականացրել են ռազմագերիների փոխանակում՝ «500-ը 500-ի դիմաց» ձևաչափով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930