Եթե ձեզ համար նորություն է, ինձ համար 20 տարի է՝ նորություն չէ. երեկ էլ սկզբնաղբյուրից լսեցի. Սերժ Սարգսյանը՝ Ռոբերտ Քոչարյանի աղմկահարույց հայտարարության մասին
ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը հաղորդագրություն է տարածել Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ՝ համերաշխություն հայտնելով աշխարհասփյուռ հայ համայնքներին։ Այս մասին կոնգրեսականը նշել է X-ի իր միկրոբլոգում։
«1915 թվականի այս օրը Օսմանյան կայսրությունում սկսվեց մեկ միլիոնից ավելի հայերի ցեղասպանությունը՝ հայ մտավորականների և համայնքի առաջնորդների սպանությամբ։ Հայոց ցեղասպանության հիշատակի այս օրը ես կրկին համերաշխություն եմ հայտնում աշխարհի հայ համայնքներին և կոչ եմ անում մեր առաջնորդներին այս հանցագործությունը կոչել իր պատշաճ և հստակ անունով»,-գրել է Փալոնը։



