ԱԺ-ն ընդունեց «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ» հայտարարությունը

Այսօր ՀՀ Ազգային Ժողովի արտահերթ նիստում միաձայն ու ծափահարություններով ընդունվեց «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ» ԱԺ հայտարարությունը: 5 րոպեանոց նիստին ներկա էր 113 պատգամավոր և բոլոը միաձայն կողմ քվեարկեցին: Միայն ՀԱԿ խմաբկցությունից ներկա էին միայն Լյուդմիլա Սարգսյանը, Ստեփան Դեմիրճյանն ու Նիկոլ Փաշինյանը, ովքեր նույնպես կողմ քվեարկեցին:

Նախքան քվեարկությունը ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հայտաարրեց, որ նախագծի հեղինակներն ընդունել են խմբագրական փոփոխությունները:

Գ.Սահակյանը նաև ընթերցեց նախագիծը.

«Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը՝

– հիմք ընդունելով ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի՝ 1948 թվականի դեկտեմբերի 9-ին ընդունած «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ պատժելու մասին» կոնվենցիան, ՀԽՍՀ Գերագույն խորհրդի՝ 1988 թվականի նոյեմբերի 22-ին ընդունած «Օսմանյան Թուրքիայում հայերի 1915 թ. ցեղասպանության դատապարտման մասին» օրենքը,

– արժեւորելով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրով ամրագրված դրույթները,

– կարեւորելով միջազգային հանրության հետ համատեղ ուժերով մարդկության դեմ հանցագործությունների, ցեղասպանությունների դատապարտմանը եւ կանխարգելմանն ուղղված ջանքերում հայ ժողովրդի ներդրումը,

– երախտագիտություն հայտնելով բոլոր պետությունների խորհրդարաններին, պետական եւ տեղական կառույցներին ու միջազգային կազմակերպություններին, որոնք պաշտոնապես ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, ընդունել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքներ,

կոչ է անում բոլոր երկրների խորհրդարաններին, միջխորհրդարանական եւ միջազգային կազմակերպություններին պաշտոնապես ճանաչել եւ դատապարտել Օսմանյան կայսրության իրականացրած Հայոց ցեղասպանությունը` որպես մարդկության դեմ ուղղված ծանրագույն հանցագործություն»:

Տեսանյութեր

Լրահոս