Շվեյցարիան սկսել է Թեհրանում իր դեսպանատան փուլային վերաբացումը
Շվեյցարիան սկսել է Թեհրանում իր դեսպանատան փուլային վերաբացումը. աշխատակիցների առաջին փոքր խումբն արդեն ժամանել է Իրան: Այս մասին նշվել է Շվեյցարիայի Դաշնային խորհրդի (կառավարության) մամուլի հաղորդագրության մեջ։
«Այս շաբաթվանից սկսած՝ Շվեյցարիայի դեսպանատան աշխատակիցների փոքր խումբը կրկին գտնվում է Թեհրանում։ Շվեյցարիայի չորս քաղաքացուց բաղկացած տեխնիկական թիմը նախապատրաստում է դեսպանատան գործունեության փուլային վերսկսումը», – հայտարարությունից հատված է մեջբերում ՏԱՍՍ-ը։
Որոշումը կայացվել է անվտանգության նոր գնահատականից, ինչպես նաև «Իրանի և Միացյալ Նահանգների հետ խորհրդակցությունից» հետո:
Իրանում Շվեյցարիայի դեսպանատունը ժամանակավորապես փակվել էր մարտի 11-ին՝ Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի սանձազերծած պատերազմի ֆոնին։




