Բաժիններ՝

Զելենսկին ժամանել է Սաուդյան Արաբիա

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ժամանել է Սաուդյան Արաբիա։ Այս մասին Զելենսկին նշել է X-ում գրառման մեջ։

«Ես ժամանել եմ Սաուդյան Արաբիա, որտեղ հանդիպելու եմ թագաժառանգ Մուհամմադ բին Սալման աս-Սաուդի հետ։ Երեկ եվրոպացի առաջնորդների հետ հանդիպման ժամանակ մենք ապահովեցինք մեր տոկունության ֆինանսական երաշխիքները։ Այսօր մենք առաջ ենք մղում Սաուդյան Արաբիայի հետ մեր համաձայնագրերն անվտանգության, էներգետիկայի և ենթակառուցվածքների ոլորտներում», – նշել է նա գրառման մեջ։

Զելենսկին ընդգծել է հարաբերությունների փոխադարձ ամրապնդման կարևորությունը։

«Կարևոր է, որ ամրապնդումը փոխադարձ լինի։ Ես գնահատում եմ մեր երկրների միջև առկա էական համագործակցությունը», – ընդգծել է Զելենսկին։

Զելենսկին վերջին անգամ Սաուդյան Արաբիա էր այցելել մարտի 26-ին։ Այցի շրջանակում Ուկրաինայի և Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարությունները համաձայնագիր էին ստորագրել պաշտպանական համագործակցության վերաբերյալ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930