Արաղչին մեկնում է Պակիստան, Օման և Ռուսաստան
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին կգլխավորի իրանական պատվիրակությունը, որը ապրիլի 24-ին կմեկնի Իսլամաբադ, Մասկատ և Մոսկվա։ Այս մասին հաղորդում է իրանական IRNA լրատվական գործակալությունը։
Նշվում է, որ այցի նպատակն է երկկողմ խորհրդակցություններ անցկացնել և քննարկել տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները, ինչպես նաև «ԱՄՆ-ի և Իսրայելի իշխանությունների կողմից Իրանին պարտադրված պատերազմի վերջին զարգացումները»։
Ավելի վաղ Արաղչին հեռախոսազրույցներ էր ունեցել Պակիստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Իսհաք Դարի և Պակիստանի բանակի հրամանատար, ֆելդմարշալ Ասիմ Մունիրի հետ՝ քննարկելու տարածաշրջանային զարգացումները և հրադադարի հետ կապված հարցեր։




