ԱՄՆ-ն դեմ չէ Իրանի մասնակցությանը Աշխարհի առաջնությանը. Ռուբիո
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ ԱՄՆ կառավարությունը դեմ չէ Իրանի հավաքականի մասնակցությանը 2026 թվականի ՖԻՖԱ-ի աշխարհի առաջնությանը՝ չնայած երկու երկրների միջև առկա հակամարտությանը։
«ԱՄՆ-ից որևէ կերպ չի ասվել, թե նրանք չենք կարող գալ», – լրագրողներին ասել է Ռուբիոն՝ հավելելով, սակայն, որ Իրանի հավաքականի հետ ԱՄՆ ճամփորդել չեն կարողանա Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊՀ) հետ կապեր ունեցող անձինք։
«Իրանի հետ խնդիրը նրանց մարզիկները չեն։ Խնդիր կլինեն այն մարդիկ են, որոնց նրանք կցանկանան բերել իրենց հետ։ Նրացից մի քանիսը կապեր ունեն ԻՀՊԿ-ի հետ։ Մենք գուցե չկարողանանք նրանց թույլ տալ մուտք գործել, բայց ոչ մարզիկներին», – ասել է Ռուբիոն։
«Նրանք չեն կարող մեր երկիր բերել ԻՀՊԿ ահաբեկիչների մի խումբ և ձևացնել, թե նրանք լրագրողներ կամ մարզիչներ են», – ընդգծել է Ռուբիոն։
Վաշինգտոնը ԻՀՊԿ-ին ահաբեկչական կազմակերպությունների թվին է դասել։
Նախօրեին հաղորդվել էր, որ Թրամփի հատուկ ներկայացուցիչներից մեկը, ըստ Financial Times-ի, դիմել էր համաշխարհային ֆուտբոլի ղեկավար մարմնին՝ ՖԻՖԱ-ին, առաջարկելով Աշխարհի առաջնությունում Իրանի փոխարեն ընդգրկել Իտալիային, որը նախորդ ամիս պարտվել էր որակավորման փլեյ-օֆֆ փուլում։
Շատ չանցած, թե՛ Իտալիայի կառավարությունը, թե՛ ՖԻՖԱ-ի ներկայացուցիչները մերժեցին ԱՄՆ առաջարկը։
Իրանի մասնակցությունը Աշխարհի առաջնությանը հարցականի տակ է ԱՄՆ-ի և Իսրայելի հետ փետրվարի 28-ին սկսված պատերազմի պատճառով։
Իրանի ֆուտբոլի ֆեդերացիան (FFIRI) ապրիլին հայտարարել էր, որ «բանակցում է» ՖԻՖԱ-ի հետ՝ երկրի խաղերը ԱՄՆ-ից Մեքսիկա տեղափոխելու հարցով։
Սակայն ՖԻՖԱ-ի նախագահ Ինֆանտինոն անցած ամիս AFP-ին ասել էր, որ Իրանը կմասնակցի Աշխարհի առաջնությանը և կխաղա «այնտեղ, որտեղ նախատեսված է վիճակահանությամբ»։



