Բաժիններ՝

Արա Աղանյանը` Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր

Հայաստանը հերթական մեդալն է նվաճել Եվրոպայի առաջնությունում:

Վրաստանի Բաթումի քաղաքում շարունակվող Եվրոպայի առաջնության մրցումային 6-րդ օրը պայքարի մեջ մտան 94 կգ քաշային ծանրորդները:

Հայաստանի հավաքականի անդամ Արա Աղանյանը պոկում վարժությունում ունեցավ երեք հաջող մոտեցում: Նա բարձրացրեց 167 կգ, 172 կգ ու 175 կգ: Այս վարժությունում Աղանյանը դարձավ արծաթե մեդալակիր:

Հրում վարժությունում Աղանյանը գլխավերևում պահեց 200 կգ ու 206 կգ: Այս ձևում նա երրորդն է:

Երկամարտի 381 կգ արդյունքով` Արա Աղանյանը դարձավ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930