Ճանաչի՛ր, ներողություն խնդրի՛ր և հատուցի՛ր․ Թուրքիայի «Մարդու իրավունքների միություն»

Թուրքիայի «Մարդու իրավունքների միության» (ՄԻՄ-İHD) Ռասիզմի և խտրականության դեմ պայքարի հանձնաժողովը Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ հանդես է եկել հայտարարությամբ՝ վերահաստատելով իր պահանջները։ «İHD»-ի հայտարարության մեջ շեշտվում է, որ Հայոց ցեղասպանության ժխտումը նշանակում է շարունակել հանցագործությունը, հայտնում է Ermenihaber.am-ը։

«Քանի դեռ Հայոց ցեղասպանությունը ժխտվում է, իսկ մեղավորները մնում՝ անպատիժ, այդ հանցանքը շարունակվում է իրագործվել հենց ժխտման միջոցով։ Չպատժված հանցագործությունը միշտ կրկնվում է»:

İHD-ը նշում է, որ ժխտողականությունը միայն անցյալի անցյալի մերժում չէ, այն նաև հարված է զոհերի սերունդներին, որոնք ամեն օր ստիպված են լինում վերապրել այդ ողբերգությունը։ Բացի այդ ասվում է, որ ժխտման հետևանքով ոճրագործները (Էնվեր, Թալեաթ և Ջեմալ փաշաներ) «հերոսացվում են», ինչն էլ հասարակության մեջ սնում է ռասիզմի դրսևորումներ:

Միության տարածած հայտարարության մեջ հիշեցվում է, որ İHD-ը եղել է առաջին կազմակերպություը Թուրքիայում, որը դեռևս 2005-ին բացահայտ կերպով օգտագործեց «Ցեղասպանություն» եզրույթը և սկսեց ոգեկոչման միջոցառումներ իրականացնել։ Իրենց միությունը նաև հարգանքի տուրք է մատուցել թուրքական բանակի հայ զինվոր Սևակ Շահին Բալըքչըի հիշատակին, ով սպանվել էր 2011թ. ապրիլի 24-ին զինծառայության ժամանակ։

Հայտարարության ավարտին միությունը կրկնել է իր հիմնական կարգախոսը. «Ճանաչի՛ր, ներողություն խնդրի՛ր և հատուցի՛ր»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930