Ցեղասպանության ժամանակ 3000 որբերի կյանքը փրկած միսիոներուհու պատմությունը

«Մենք շատ ենք հպարտանում իմ մեծ մորաքույր Սյուզանով»,- ասում է Կանադայի Տոնորնտո քաղաքում բնակվող Նենսի Մուրը։ «Նա հազարավոր հայ և հույն երեխաների կյանք է փրկել կոտորածներից, սակայն շատերը նույնիսկ նրա անունը չեն լսել»։ Հայոց ցեղասպանության 100-ամյակի նախաշեմին Նենսի և Էրիկ Մուրը վճռականորեն ուզում են փոխել դա, և լույս աշխարհ բերել հազարավոր երեխաների կյանք փրկած միսիոներուհու պատմությունը։ Հարվարդի համալսարանի Հաֆթոն գրադարանի հատուկ ձեռագրերի արխիվից, Օհայոի Օբերլին քոլեջի գրադարանից և Ռոկֆելլերի արխիվի կենտրոնից հավաքած փասաթղթերը վկայում են և պատմում այն մասին, թե ինչպես է Սյուզան Ուելթի Օրվիսը ցեղասպանության տարիներին իր կյանքը վտանգելով հազարավոր որբ երեխաների կյանք փրկել։

1902 թվականից սկսած՝ Սյուզան Օրվիսը աշխարհով մեկ ճանապարհորդության է դուրս եկել, որպես Ամերիկյան համայնքապետական եկեղեցու և Արտերկրյա առաքելությունների ամերիկյան խորհրդի միսիոներուհի։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Միջին Արևելքի Օգնության միությունը Սյուզան Օրվիսին խնդրում է մեկնել Թուրքիայի տարածում գտնվող Կեսարիա (այժմ Կայսերի) քաղաք։ Մեկ տարի հետո միսիոներուհին հայտնվում է Թիֆլիսում։ «Թուրքական կայսրությունում մենք պետք է փրկեինք կոտորածներից և տարհանումից մազապուրծ եղած քրիստոնյաների կյանքը, ովքեր իրենց փրկությունը Ռուսաստանի տարածքում էին փնտրում», գրել է Սյուզան Օրվիսը 120 էջից բաղկացած իր ձեռագիր գրքում, որը վերնագրել է «Ուղևորություն Ռուսաստանով 1917 թվականին»։ «Հայ փախստականների թիվը մի քանի հարյուր հազարի էր հասնում… Միայն Թիֆլիսում մենք 15 000 որբ երեխաների օգնեցինք և հագուստ բաժանեցինք։ Մյուս միսիոներները չկարողացան գալ և միանալ մեզ, քանի որ Արարատ լեռան ստորոտում քրդերի կողմից դիմադրության էին հանդիպել։ Նրանք այդ ժամանակ Իգդիրում էին, որտեղ իրավիճակն ավելի ահավոր էր, քան մյուս վայրերում»։

OrvisՍյուզան Օրվիսին շատ էր անհանգստացնում փախստականների ճարահատյալ վիճակը։ «Մենք օգնություն ցուցաբերեցինք «տնային որբերին» նույնպես, ովքեր կոտորածներում իրենց հայրերին կորցրած երեխաներն էին. նրանցից շատերն իրենց մայրերի հետ էին, սակայն շատ վատ վիճակում էին գտնվում։ Տարեց մարդկանց վիճակը երեխաներից էլ շատ ավելի վատ էր, քանի որ նրանք ծայրահեղ աստիճանի ցրտի էին մատված և գտնվում էին ծայրահեղ հիվանդ, խղճուկ, միայնակ և անտեսված վիճակում։ Շատ ավելի ճարահատյալ վիճակում էին գտնվում «կույրերը», ում փորձում էինք օգնություն ցուցաբերել և խնամել»։ Իր ձեռագիր գրքում «կույրերին» (չակերտների մեջ) հաճախակի անդրադարձը հավանաբար կոդավորված հղում էր Օսմանյան Կայսրության կողմից իրականացված ցեղասպանության ժամանակ բանտարկյալների աչքերը հանելու պրակտիկային։ 1915-1923թթ. Շուրջ մեկ ու կես միլիոն հայեր կոտորվեցին, սակայն հայերին օգնություն ցուցաբերողների կյանքն էլ էր վտանգի տակ։

Սյուզան Օրվիսն իր օրերն անցկացնում էր վախի մթնոլորտում, որովհետև իշխանություններն ամեն րոպե կարող էին ստուգել իր իրերը, և նույնիսկ կարող էին արտաքսել երկրից, ուստի իր գրառումներում նա շատ զգուշավոր էր։ «Անսահման ցավ էի ապրում՝ տեսնելով այդ աստիճան ծայրահեղ աղքատություն, տառապանք և չքավորություն, և չիմանալով թե ինչպես կարելի էր մեղմել այդ տառապանքները»։

Օրվիսը շուտով ստիպված է լինում որոշ ժամանակով իր առաքելությունը տեղափոխել Ալեքսանդրապոլ (ներկայիս Գյումրի քաղաքը)։ «Ալեքսանդրապոլում մենք փորձում էինք խնամել հազարավոր փախստականների, ովքեր մեր տված օգնությունից բացի գոյատևման ուրիշ ոչ մի միջոց չունեյին։ Փողոցում ամեն օր մարդիկ էին մահանում։ Ես իմ աշխատանքը սկսեցի կաթի պահեստից, և շուտով մենք խնամքի տակ գտնվող փոքրիկների թիվն ավելացրեցինք՝ հասցնելով մինչև 300-ի»։

Կարճ ժամանակ անց նրանց «հրահանգեցին լքել Ալեքսանդրապոլը, քանի որ Թուրքերը սկսել էին ներխուժել Ղարսի կողմից։ Բոլոր հայերը պետք է փախնեյին այդտեղից։ Շատերը կոտորվեցին հենց տեղում, շատերն էլ ընկան փախուստի ճանապարհին։ Նրանք այնքան անօգնական և այնքան անճար էին… չկար որևէ ընկեր, բարեկամ, որ կարողանար նրանց փրկել և թույլ չտար, որ իրենց մարմինները մաս-մասի բաժանեյին՝ թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց և թե՛ երեխաների»։

«Մորաքույլ Սյուզանը և իր գործընկեր միսիոներները 1919թ-ին վերադարձան Կեսարիա», պատմում է Նենսի Մուրը։ «Իհարկե իրենց հիմնական առաքելությունը որբացած երեխաներին օգնելն էր, սակայն, քանի որ կեսարիան ինքնին այլ երկրների կողմից ճանաչված չէր, շատ դժվար էր այնտեղ օգնության համար պարագաներ հասցնել, և նույնիսկ անվտանգության ոչ մի երաշխիք չկար։ Նա գրեթե չորս տարի այդտեղ ապրել է գրեթե բանտարկյալի կարգավիճակով, քանի որ անընդհատ գտնվում էր իշխանությունների խիստ և կասկածելի վերահսկողության տակ»։

02_560x320-smyrnia.-mesrobian-boys-school

«Ամիսներով ես իմ իրերը կապած պատրաստ էի պահում», գրել է Օրվիսն իր ձեռագրում, «և միշտ ինձ հետ գումար էի ման տալիս, որովհետև չգիտեյի, թե ամեն վարկյան ինչ կարող էր տեղի ունենալ։ Մեր ամենամեծ վախն այն էր, որ ցանկացած պահի մեզ կարող էին արտաքսել, և մեր խնամքի տակ եղած հազարավոր որբ երեխաներին դուրս կնետեյին փողոց՝ սովից և դաժանություններից մահի մատնվելու համար, ինչպես որ մեր աչքի առաջ շատերի հետ էին դաժանորեն վարվում»։

Սյուզան Օրվիսի համար արդեն սովորական էր դարձել ականատես լինել Առաջին համաշխարհային պատերազմից հետո ձևավորված խաստականների ճամբարներին, սակայն նրա դժվարին օրերը դեռ առջևում էին, որոնց նա դեռ ականատես պետք է լիներ 1922թ.՝ Սմիրնայի (ներկայիս Իզմիրի) Մեծ հրդեհի ժամանակ։ Սմիրնան՝ Միջերկրական ծովի արևելյան ափում գնտվող կարևոր ֆինանսական և մշակութային քաղաք էր։ Քաղաքը կարելի էր բաժանել երեք հատվածների՝ վերին հատվածը մուսուլմանական և հրեական էր, իսկ նավահանգստի հատվածը բնակեցված էր քրիստոնյաների՝ հիմնականում հայերի և հույների կողմից։

Առաջին համաշխարհային պատերազմից հետո, որից հետո Թուրքիայի և Հունաստանի միջև կարճատև պատերազմ էր սկիզբ առել, քաղաքը գտնվում էր Հունաստանի վերահսկողության ներքո։ 1922թ. Սեպտեմբերի 9-ին թուրքերը ներխուժեցին Սմիրնա, և անմիջապես իրենց թիրախի տակ առան քրիստոնյա բնաակավայրերը՝ թալանելով բնակիչների տներն ու խանութները, ինչն ուղեկցվում էր տարատեսակ դաժանություններով, ինչպիսիք են կանաց՝ տղամարդկանցից անջատելն ու կանանց հանդեպ սեքսուալ ոտնձգություններ իրականացնելը։

Մի քանի օր անց նավահանգստին հարող քրիստոնյա թաղամասերը կրակի մատնվեցին։ Կրակը շարունակվեց շուրջ չորս օր, սակայն շինությունների կազմակերպված ավիրումն ու մարդկանց բնաջնջումը շարունակվեց շուրջ երկու շաբաթ։ Ավելի քան 10,000 հույներ և հայեր, ինչպես նաև այդ ժամանակ այդտեղ գտնվող օտարերկրացիներ դաժանաբար սպանվեցին։ Շատերին կարողացան փրկել անցնող նավերը, որոնք թեպետ իրավունք չունեյին միջամտել, սակայն կարողացան մարդկանց իրենց նավերի վրա ապաստան տալ և ափից ականատես եղան, թե ինչպես են մարդկանց կոտորում։

Օրվիսն անմիջապես առանց երկմտելու՝ երեխաների կյանքեր փրկելու առաքելությամբ շտապեց Սմիրնա։ «Ճանապարհին ես հանդիպեցի հույն կանանց և աղջիկների մի հսկա շարասյան, ում Սմիրնայի շրջանից արտաքսում էին դեպի Կեսարիա, և նրանցից շատերը ճանապարհին ընկնում և մահանում էին սովից։ Այդ տեսարանից այլևս ոչինչ իմ աչքին չեր երևում։ Ինձ համար գոհունակության տոնը (Thanksgiving) երբեք այդքան մեծ իմաստ չէր ունեցել, ինչքան այդ օրը, երբ ես փորձում էի կերակրել այդ խեղճ մարդկանց, ովքեր սովից վայրի գազանների նման հարձակվում էին ուտելիքի վրա։

Նրանք վայրի գազանների նման խելագարվում էին ուտելիքի տեսարանից։ Սակայն մենք կարողացանք լեռան ստորոտի մոտ կերակրել նրանց։ Նույնիսկ ես կարողացա նրանցից մի քանիսին ինձ հետ վերցնել, սակայն շատերին այլևս ոչ մեկ չէր կարող օգնել…»։

Սա զարմանալի չէ, քանի որ Սմիրնայի և Կեսարիայի միջև ընկած տարածությունը, որ այդ մարդիկ ստիպված էին եղել ոտքով հաղթահարել, շուրջ 800 կիլոմետր էր։

Նոյեմբերին Սյուզան Օրվիսը կազմակերպեց Կեսարիայի շրջանից 3,000 որբ երեխաների տարհանումը դեպի հարավ՝ Թարսուսի ուղղությամբ, որից հետո նրանց տեղափոխեց Սիրիա և Հունաստան։ Տասնհինգ մեքենաներից բաղկացած շարասյունը սարերը հատելով հասան Բաղդադի երկաթգծին։ «Ամեն շարասյունից հինգ օր պահանջվեց այնտեղ հասնելու համար», գրել է Օրվիսը։ «Ես անձամբ էի պատասխանատվություն կրում բոլոր երեխաների համար և հետևում էի, որպեսզի նրանք սնունդ ունենան և ճանապարհին ապահով տեղ կարողանանք հանգրվանենք գիշերելու համար։ Ամբողջ ճանապարհին ես ետ ու առաջ էի գնում մեքենայով, որպեսզի համոզվեմ, որ նրանք բոլորն ապահով են»։

Սյուզան Օրվիսի հուշերում հատկապես մի դրվագ է տպավորվել, որտեղ պատմում է, թե ինչպես է կարողացել փրկել և իր հետ վերցնել երկու մահամերձ աղջիկների։

«…Շորերը բարձացրեցի, և այնտեղ թաքնված նկատեցի տասներկու տարեկան երկու փոքրիկ աղջիկների։ Նրանք ամբողջովին սպիտակ էին, և կարծես թե աչքերը չռած կմախքներ լինեին. նրանք այնքան մոտ էին մահվանը, որ չէին կարողանում շարժվել… Մեզ հաջողվեց նրանց վերակենդանացնել, և մենք նաև իշխանություններից թույլտվություն ստացանք և նրանց վերցրեցինք մեր՝ որբերի շարասյան հետ։ Չորս և կես օր անց մենք Բաղդադի գնացքով հասանք ՈՒլուքիշլա, որտեղ մենք մեր երեխաների համար մեծահասակների տոմսերի գումար վճարեցինք, և մեր երեխաներին վեց մատնաչափ նստած ձյան վրա բաց վագոններում տեղափոխեցինք Մերսին։

Ուլուքիշլայում անցկացրած իմ վերջին րոպեներն ես անց եմ կացրել տարբեր պատճառաբանություններով համոզելով իշխանություններին, որպեսզի թույլ չտան զինվորները փախցնեն մեր աղջիկներին»։ Այստեղ, իհարկե, «փախցնել» ասելով Օրվիսն ի նկատի ուներ ցեղասպանության և կոտորածների ժամանակ կանանց և աղջիկների հանդեպ համատարած սեքսուալ ոտնձգություններով և բռնաբարությամբ ուղեկցվող դաժանությունները։

Նամակների և ընտանեկան արխիվների նկարները թերթելով՝ Նենսի Մուրն ասաց, որ Սյուզան Ուելթի Օրվիսը 1923թ. փետրվարին Նոր Միջին Արևելք ամերիկյան պարբերականի համար հոդված է հրապարակել, որտեղ իր տպավորությունները կիսելով՝ գրել է. «Միջին Արևելքի օգնության կազմակերպությունում անցկացրած իմ բոլոր տարիների ընթացքում ես երբեք չեմ տեսել այսքան մարդկային տառապանք, սարսափ և մահ, ինչին ես ականատես եղա այս մասսայական գաղթը տեսնելով, որի միջոցով մարդաթափվում էր Թուրքիայի ամենահարուստ շրջաններից մեկը։ Դա նման էր մահի շքերթի»։

Նենսի Մուրը հպարտությամբ շեշտում է, որ Թուրքիայի տարածքից որբերին տարհանելուց հետո Սյուզան Օրվիսն իր ընկերներին ուղարկված մի նամակում կիսվել է իր տպավորություններով, և գրել է. «Ուրախությամբ զեկուցում եմ, որ փրկված 3000 երեխաներից ոչ մեկը չի մահացել տարհանման ճանապարհին։ Նրանք բոլորը փրկվել են և ողջ են…»։ Միսիոներուհու բարեկամուհին նշում է, որ այդ ժամանակ Սյուզան Օրվիսը 48 տարեկան էր, և որ ինքն ուզում է, որ աշխարհն իմանա այս պատմության մասին և միսիոներուհու անունը։

Սյուզան Ուելթի Օրվիսը մահացել է 1941 թվականին, Օհայոում, 67 տարեկան հասակում։

Հեղինակներ`

Կամո Մայիլյան և Ուենդի Էլլիոթ

Կամո Մայիլյանը հանդիսանում է Զորյան Ինստիտուտի կողմից հովանավորվող «Ցեղասպանության և Մարդու Իրավունքների Միջազգային ինստիտուտի»` Ցեղասպանության և Մարդու Իրավունքների Համալսարանական ծրագրի սան:

Ուենդի Էլլիոթը՝ «Դանիել Սարգսյանի մութ հաղթանակը» նովելի հեղինակն է, որը պատմություն է՝ հայոց ցեղասպանությունից մազապուրծ եղած տղայի և իր քրոջ մասին:

Տեսանյութեր

Լրահոս