Մնում է սպասել՝ կընդունի՞ արդյոք Սերժ Սարգսյանն այս առաջարկը, թե՞ Գագիկ Ծառուկյանն իր այսօրվա՝ «ցանկացած սցենարի պատրաստ» լինելու հայտարարությունը ստիպված կլինի ապացուցել գործնականում՝ տաք աշխատասենյակից դուրս:
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցող ԵԿՄ համագումարում, ԵԿՄ վերընտրված նախագահ Մանվել Գրիգորյանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին հուշանվեր հանձնեց՝ ասելով. «Ապրես, որ դու կաս, վերջին բոլշևիկ»: Հուշանվերը, ատրճանակի տեսքով գրիչ էր:
«Բարգավաճ Հայաստանը» պետք է դառնա, բառիս բուն իմաստով, ժողովրդի խոսափողը, իրականացվող քաղաքաանությանն իրական այլընտրանք: Կառավարության ցանկացած քայլի ու որոշման դիմաց, որը չի ընդունում ժողովուրդը, մենք պետք է ներկայացնենք մեր այլընտրանքային տարբերակը:
Այդ մարդասպանություններն ունեն ևս մեկ նպատակ: Այրել խաղաղության կամուրջները: Բացառել հայ և ադրբեջանցի ժողովուրդների փոխըմբռնման և փոխհասկացողության հնարավորությունները:
Երբ հաշվում ենք, թե որքան գումարներ են գանձվում մարդկանց աշխատավարձից՝ տեսանելի ու ոչ այնքան տեսանելի եղանակներով, հանգում ենք մի եզրակացության՝ քաղաքացին պարզապես շահագործվում է։
Մաքսային միությանն անդամակցության արդյունքում` գնաճ արձանագրվելու է՝ անկախ նրանից, որ այդ մասին «ոչ հավաստի տեղեկությունների տարածումը» Սերժ Սարգսյանը համարում է «անթույլատրելի»:
168.am-ի տեղեկություններով՝ պաշտոնանկությունը կապված է «Հայբիզնեսբանկում» 2013թ. տեղի ունեցած մութ գործընթացների հետ: Հիշեցնենք, որ «Հայբիզնեսբանկի» վարչության նախկին նախագահ Արա Կիրակոսյանը և այլ աշխատակիցներ կալանավորվել են:
Երժ Սարգսյանը ևս մեկ անգամ ընդգծել է, որ Մաքսային միությանն անդամակցությունը բխում է մեր ժողովրդի շահերից, և խոսքը չի վերաբերում միայն տնտեսությանը:
Իրենք իրենց աշխատանքային, ծառայողական պարտականություններում թերացել են, իրենց անմիջական ղեկավարը զեկուցագիր է գրել, որ ստուգման արդյունքում հայտնաբերել ենք այսպիսի թերություններ, որոնք անթույլատրելի են և վստահություն չեն ներշնչում այդ մարդկանց աշխատանքին…
Սա ակնհայտ ճնշում է աշխատակիցների վրա, ովքեր իրենց բողոքի ձայնն են բարձրացնում՝ ի պաշտպանություն իրենց ոտնահարված սոցիալական իրավունքների:
Ազատամարտիկների միջև տարաձայնություններն ավելի ակնհայտ են դարձել փետրվարի 10-ին տեղի ունեցած երկրորդ հավաքից հետո, որի ընթացքում քննարկվել են կազմակերպչական հարցեր:
Չգիտեմ` ի՞նչ զինվորական ուղի է անցել իրեն ուսուցիչ համարող մայորը: Փոխարենը` կարող եմ պնդել, որ դպրոցը նրա տեղը չէ: Պարոնն իր բողոքը Ոստիկանությունից ետ է վերցրել: Ու հայտարարում է` «Որպես ուսուցիչ, զինվորական` էդ խլուրդի հետ հավես չունեմ»: Հայտարարում է ու ավելացնում. «Նման ճիճուները պիտի Հայաստանում չապրեն»:
Եթե իշխանությունները շահագրգռված են բացառապես իրենց քաղաքացիների ապահով ծերությունը կազմակերպելու խնդրով, կարող էին այլ տարբերակ մտածել: Օրինակ` յուրաքանչյուր քաղաքացու պարտադրել ամեն ամիս իր աշխատավարձի առնվազն հինգ տոկոսը` որպես ավանդ, դնել քաղաքացու նախընտրած բանկում:
Վահան Փափազյանը, ով ԱԳ նախարար է եղել Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահության ժամանակաշրջանում, այս առնչությամբ ասաց, որ, իհարկե, ինքը կատարում էր նախագահի հանձնարարականները, ինչպես ցանկացած նախարար:
Չի եղել ու չկա երկիրի ղեկավար, որը կկարողանա Ղարաբաղի հարցում զիջում անել: Ինչո՞ւ, որովհետև չկա քաղաքական կոնսենսուս, որովհետև չունի այդ քաղաական օրինականությունը, որ կարողանա ժողովրդի առաջ խնդիրներ դնել, լուծումներ բացատրել:
Ալեքսանդր Արզումանյանի խոսքով՝ ՀՀ քաղաքական էլիտան, այդ թվում՝ ընդդիմությունը, կողմնակից է Մաքսային միությանն անդամակցելուն և սա է Հայաստանի Հանրապետության ցավը:
Իշխանությունն ամեն ինչ` թեկուզ ամենաբացասական քայլերը, փորձ է անում բացատրել մի «վեհ նպատակով»` մենք սա անում ենք ձեզ համար։
Բրյուսելյան մեր գործընկերները մեզ տրամադրեցին այս փաստաթղթի պաշտոնական, սակայն աշխատանքային տարբերակը, որը բավական հետաքրքրական է և, ըստ էության, ուրվագծում է Եվրոպայի քաղաքականությունը Եվրամիությունից արևելք ընկած երկրների առնչությամբ:
Իշխանությունն ու քաղաքական ուժերն են տարիների ընթացքում իրենց պատեհապաշտությամբ հասարակությանը հասցրել այն հոգեվիճակին, որ Հայաստանում կա ընդամենը մեկ «լիկվիդային» գաղափար, և դրա անունն է` փող, ինչի համար էլ մարդիկ պատրաստ են դուրս գալ պայքարի:
Գործարանի աշխատակիցները վաղը առավոտյան հավաքվելու են «Նաիրիտում» և սպասելու են նախագահի պատասխանին, իսկ այն չստանալու դեպքում կրկին բողոքի ակցիա են անցկացնելու:
Օֆշորային սկանդալի գործով իրադարձությունները «կրիայի քայլերով» են զարգանում. իրավասու մարմինները, կարծես, փորձում են հետզհետե ավելի քիչ շոշափել վարչապետ Տիգրան Սարգսյանի ու Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի անունները…
Այսքանից հետո տարօրինակ է, թե ինչու են հայ պատգամավորները գնում Եվրոպա և փորձում բանակցել եվրոպացի խորհրդարանականների հետ, եթե դրանց արդյունքը կանխորոշված է: Կանխորոշված է այնքանով, որ Հայաստանն այլևս զրկված է ԵՄ-ի հետ ինքնուրույն հարաբերություններ ունենալուց:
Հրադադարի ռեժիմի խախտումները և այդպիսի գործողությունները սադրանք են ոչ միայն` Արցախի և Հայաստանի, այլև` Մինսկի խմբի համանախագահների դեմ: Իրենք հասկանում են, որ յուրաքանչյուր այսպիսի զոհ, փաստորեն, նաև իրենց զոհն է, հարվածում է իրենց ջանքերին, բայց շարունակում են աշխատել:
Եվրամիությունը Հայաստանին այլևս չի վերաբերվում որպես ինքնիշխան պետություն՝ համարելով, որ Հայաստանի հետ կապված հարցերի համար պետք է բանակցի Ռուսաստանի հետ: Որպես վերջինիս մաս էլ, Հայաստանն, ըստ էության, ընդգրկվել է «Եվրոպական փաթեթում»:
Yukos CIS Investments-ը իրենից հետաքրքրություն չէր ներկայացնում, սակայն այն կարող էր բանալի հանդիսանալ «ՅՈՒԿՈՍ»-ի արտասահմանյան սեփականության համար:
Կկարողանա՞ն արդյոք ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն առաջիկայում համոզել դաշնակցականներին ու «Ժառանգությանը»՝ միանալ կառավարությանն անվստահություն հայտնելու նախաձեռնությանը, դժվար է ասել:
Ադրբեջանի կողմից վերջին հարձակումներն անակնկալ էին և միաժամանակ` սադրիչ: Սա Ադրբեջանի դժգոհության ցուցադրումն էր` դիվանագիտության առումով, միևնույն ժամանակ, հարձակման նպատակը Հայաստանի պատասխանը ստուգելն էր:
Այն, որ Հայրիկյանին չեն հրավիրում որևէ հանրահավաքի, կարող է ունենալ երկու բացատրություն: Մեկն այն է, որ մյուս քաղաքական ուժերը համարում են, որ Հայրիկյանը չունի հանրային աջակցություն:
Իշխանությունը մարտահրավեր է նետում կուտակային համակարգի դեմ պայքարող քաղաքացիներին ու նրանց աջակցող ոչ իշխանական ուժերին: Գուցե նաև այն պատճառով, որ վերջիններիս հետ արդեն «հարցերը լուծված է» համարում (նախօրեին այդ ուժերից որևէ մեկը չէր մասնակցում ընդդեմ կուտակային համակարգի «Իրավունքի նվաճման» երթին):
Հայաստանի ու Ադրբեջանի միջև նոր պատերազմը մեծապես կտարբերվի 90-ականների Ղարաբաղյան պատերազմից։ Նոր պատերազմը, եթե հանկարծ այն սկսվի, կհենվի բարձր տեխնոլոգիական սարքավորումներով հագեցած զենքերի վրա, երբ կողմերը կփորձեն միմյանց հարվածել հեռվից։