Կարեն Կարապետյանը՝ ՀՀԿ ցուցակում ընդգրկվելու մասին

Կարեն Կարապետյանը առաջիկա խորհդրարանական ընտրություններին պատրաստվում է ներկայանալ իր աշխատանքով: Այս մասին վարչապետը հայտարարեց հունվարի 13-ին կառավարությունում լրագրողների հետ հանդիպման ժամանակ` պատասխանելով հարցին, թե որն է լինելու իր դերն առաջիկա քարոզարշավում:

Անդրադառնալով հարցին, թե արդյոք վերջին հինգ տարիներին բնակվել է Հայաստանում և արդյոք Մոսկվայում աշխատելու փաստը կարող է խանգարել Հայաստանի հանրապետական կուսակցության նախընտրական ցուցակում ընդգրկվելու համար` Կարեն Կարապետյանն ասաց.

«Վերջին 5 տարիներին Հայաստանի Հանրապետության քաղաքացի եմ, ապրել եմ Երևանից դուրս: Համապատասխանում է դա օրերի քանակի սահմանափակմանը, որպեսզի լինեմ ՀՀԿ ցուցակում, այդ հարցի պատասխանը չգիտեմ, բայց եթե չի համապատասխանում, ապա ես ցուցակում չեմ լինի»,- ասաց ՀՀ վարչապետը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031