
Շաքարավազի և բանանի շուկաներում ներկրողների թիվը կրկնապատկվել և եռապատկվել է (ցանկ)

Հայաստանի ներկրումների ոլորտում վարչապետ Կարեն Կարապետյանի «կախարդակի փայտիկի» գործածումից առաջ և հետո զգալի տարբերություն է նկատվում՝ առնվազն քանակական առումով։ Ներկրող ընկերությունների թիվը որոշ շուկաներում կրկնապատկվել կամ եռապատկվել է։
ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից 168.am-ին են տրամադրել անցած տարի սեպտեմբեր և նոյեմբեր ամիսներին բանան և շաքարավազ ներմուծող կազմակերպությունների ցանկը: Ըստ այդմ՝ շաքարավազի շուկայում սեպտեմբերի 7 ներկրող ընկերությունների փոխարեն նոյեմբերին գրանցվել է 16-ը, իսկ բանանի շուկայում սեպտեմբերի 4 ներկրողների փոխարեն նոյեմբերին եղել է 12 ընկերություն։ Ահա այդ կազմակերպությունների անվանումները.
Վառելիքի շուկայում փոփոխություններ դեռևս չկան, ինչը գուցե պայմանավորված է այս շուկայի առանձնահատկություններով։ Հայաստան բենզին և դիզվառելիք շարունակում են ներկրել 2 ընկերություններ՝ «Սիփիէս օիլ քորփորեյշն» և «Ֆլեշ» ՍՊԸ-ները (հոկտեմբերի դրությամբ)։