«Լավրովը ոչ թե փորձում է, այլ ուղիղ ասում է, որ, քանի որ նույն «Արևելյան համագործակցությունն» ընկալվում է՝ որպես հակառուսական, ապա, եթե ինչ-որ համաձայնագիր ստորագրվի նոյեմբերին, ապա դա ևս կդիտարկվի՝ որպես Ռուսաստանի դեմ ուղղված գործողություն»:
Պաշտոնական վիճակագրությունը՝ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը, յուրաքանչյուր ամսվա 20-ին հրապարակում է նախնական (շտապ հավաքագրված) մակրոտնտեսական ցուցանիշները։ Ներկայացվում է տնտեսական ակտիվության ցուցանիշը։
Մեր էներգահամակարգում հնարավոր ներդրումների մասին քննարկումներում, քաղաքական բաղադրիչից զատ, հարկավոր է նաև հաշվի առնել բազում տեխնիկական խնդիրներ, որոնք քննարկման առանձին թեմա են: Բայց չգիտես ինչու՝ էներգահամակարգի զարգացման հեռանկարներից խոսում ենք բոլորս, բացի ոլորտի մասնագետներից:
Այսօր անպետքությունը մեզ սպառնում է, քանի որ, եթե նախկինում տեխնոլոգիաները հիմնականում կատարում էին ֆիզիկական աշխատանք, ապա ներկա տեխնոլոգիաներն արդեն հավակնում են փոխարինել նաև ինտելեկտուալ աշխատանքը։
Ըստ Լ.Ալթունյանի` հնգյակի մորը հղիության 2-րդ ամսում առաջարկվել էր երեխաների մի մասը թողնել, սակայն նա հրաժարվել էր, և կատարվել էր այն, ինչ կատարվել էր` երեխաները ծնվել էին 3 ամիս շուտ և թերսնված:
Կենտրոնական բանկն ուսումնասիրում է կարկուտից տուժած գյուղացիների վարկային գծերը՝ մայր գումարի մարման հետաձգման ժամանակահատվածը որոշելու նպատակով:
«Ստուգումները շարունակվելու են բոլոր այն դեպքերում, որոնք էական վտանգ են սպառնում մարդու կյանքին, առողջությանը, հանրային անվտանգությանը և այլոց իրավունքներին»,- ասաց Կարեն Կարապետյանը:
«Վերջին տարիներին հաճախ է հնչում չինացիների վերագրվող ասացվածքը, շատերը սկսել են դա հնչեցնել, ըստ որի՝ անեծք է որևէ մեկին մաղթել ապրել փոփոխությունների ժամանակ: Կարծում եմ, որ նման ժամանակներում ապրելն, իսկապես դժվար է, սակայն նաև հետաքրքիր»:
«Մենք պատրաստ ենք աշխատելու բոլոր կառուցողական ուժերի հետ՝ գործադիր և օրենսդիր իշխանությունների շրջանակներում, տեղական ինքնակառավարման մարմիններում և անգամ նշված կառույցներից դուրս»:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը քիչ առաջ ժամանեց Կառավարություն։ Այսօր կառավարությունում տեղի է ունենալու գործադիրի հերթական նիստը։ Կառավարության շենքի դիմաց նախագահին դիմավորեց վարչապետ Կարեն Կարապետյանը։
«Առայժմ բոլորը հասկանում են, որ ճիշտ չէ Հայաստանի հետ վերջնագրերի լեզվով խոսել, դրա անհրաժեշտությունը չկա, և բոլորը փորձում են այս կամ այն կերպ Հայաստանի վրա ազդել»:
«Երևանը սքանչելի քաղաք է դարձել, և ամեն տեղ երիտասարդություն կա, բոլորը երջանիկ են երևում։ Երբ գալիս եմ Հայաստան՝ նոր մտքեր են ծնվում»։
«Ես ուզում եմ զգուշացնել և կրկնել՝ շատ ջուր խմում է այն մարդը, որը շատ ջուր է կորցնում քրտինքի միջոցով։ Մարդիկ կան, որ շոգի ժամանակ քրտնում են, բավականին շատ կորցնում են, և, բնականաբար, նրանք պետք է ջուր խմեն, որ վերականգնեն այդ կորուստները…»։
Իսրայելից վերջին շրջանում հաճախակի են դարձել հայտարարություններն այն մասին, որ Իսրայելը կարող է նաև Հայաստանին զենք վաճառել, այն էլ՝ բավականին լավ պայմաններով։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն անդրադառնալով այս թեմային՝ նկատեց՝ այս կամ այն երկրից զենք ձեռք բերելը երբեք ինքնանպատակ չէ.
«Այս պահին կան շատ բարձր պաշտոնյաների երեխաներ, որոնք ծառայում են բանակում, նաև առաջնագծում, որոնցից առնվազն երկուսն ունեն զորացրման պարտադիր առողջական ցուցում, և որոնց զորացրումը մենք չենք իրականացնում մի պարզ պատճառով՝ հենց զորացրումն իրականացնենք, ստացվելու է, որ պաշտոնյայի երեխա է, դրա համար է զորացրվում»։
Հարցին՝ արդյոք բացառո՞ւմ է, որ կկարճվի գործը, Ա.Դավթյանը պատասխանեց. «Ես կբացառեի, երբ արդեն որոշում լիներ։ Քանի դեռ նախաքննություն է ընթանում, ես ոչ մի բան չեմ բացառում»։
Ըստ Դ.Հարությունյանի՝ «թավշյա հեղափոխություն» ասվածը ոչինչ չի ասում. «Ցանկացած հեղափոխություն, եթե խոսքը վերաբերում է բռնի ուժով հեղափոխությանը, ենթադրում է նաև համապատասխան ազդելու միջոցներ, որովհետև խոսքը վերաբերում է սովորական, բանալ քրեական հանցագործությանը»։
«Լայնամաշտաբ պատերազմը ձեռնտու չէ Ադրբեջանին, դա անուղղելի վնաս կարող է հասցնել Ադրբեջանին` և’ իր տնտեսության, և’ պետության համար: Լայնամասշտաբ պատերազմը կարող է վնասներ բերել նաև Հայաստանին, բայց նրանց ղեկավարության համար անմտություն կլինի նման քայլի գնալը»։
Երբ որոշ ապրանքատեսակների գծով արտահանման աճը ներկայացվում է՝ որպես ԵԱՏՄ-ին անդամակցության տված օգուտ՝ առանց հաշվի առնելու մյուս գործոնները, ոչ պակաս մանիպուլյացիա է։
Որքան էլ փորձենք ինքնուրույն կյանք վարել, միևնույն է, գալիս է մի պահ, երբ զգում ես այն բացը, այն տեղը, որը բնությունից հատկացված է որևէ մեկին, ով կլրացնի և կամբողջացնի քո գոյությունը:
«Ստացվում է, որ ներքին շուկան թանկացնելու հաշվին տեղի է ունենում արտահանում։ Օրինակ՝ ծիրանն արտահանվում է Ռուսաստան, մեր շուկայում գինը թանկանում է»։
«Պետությունը 3000-ից ավելի սիրիահայերի առողջապահական բոլոր խնդիրներն ու սոցիալական խնդիրները կարգավորել է։ Միայն մի քանի ամիս առաջ 240 մլն դրամ հատկացվեց սիրիահայերի ավտոմեքենաների մաքսազերծման խնդիրները կարգավորելու համար»:
«Հավատացե՛ք, թե՛ ՀՀ նախագահի ելույթը, թե՛ դրանից հետո Բակո Սահակյանի ելույթը, թե՛ ուժային կառույցների ղեկավարների ելույթները պետք է շատ ուշադիր կարդալ և հասկանալ այն խորքը, որ կա։ Դե ֆակտո գոյություն ունեցող պետությունը շուտով, հավատացե՛ք, որ դե յուրե կկոչվի»:
«Ժողովուրդն ասում ա՝ ամեն մեկն իրա հարսին թանկ ա ծախում, ամեն մարդ իր բնակարանը թանկ է գնահատում, բայց գնահատողը մենք չենք, անկախ շուկայում գործող լիցենզավորված կազմակերպությունն է, որոնք իրենց բանաձևերով հաշվում են գույքը»,- նկատեց նա:
«Որևէ երկրում ստվերը 100 % վերացված չէ: Ուղղակի մենք ամեն օր պետք է հետևողական պայքար տանենք դրա դեմ: Եթե ձեզ հետաքրքրում է կոնկրետ «Ալեքս Տեքստիլը», ապա բոլորն ենք ստուգելու, ոչ միայն այդ ընկերությունը: Մի’ ֆիքսվեք մի սուբյեկտի վրա: Եթե դուք կոնկրետ փաստ ունեք, շնորհակալություն, որ դուք այդ փաստը հրապարակեցիք, ես ձեզ հավաստիացնում եմ, որ արագ կարձագանքենք»:
«Չնայած այն հանգամանքին, որ 2016թ. մակրոտնտեսական միջավայրը և հարկային օրենսգրքում կատարված փոխոփությունները հարկային եկամուտների ծրագրավորման աճի հասնելու համար բարենպաստ չեն եղել, այնուամենայնիվ մեզ հաջողվել է վարչարարության արդյունքում տարին ավարտել նախորդ տարվա համեմատ 1.1% կամ 11.8 մլրդ դրամ ավելի հարկ հավաքելով»,- ասաց Վ.Հարությունյանը:
ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը պատասխանեց, որ այն ճգնաժամը, որ եղել է, և 2015թ-ին ԵԱՏՄ-ում անկումը խառնում է պատկերը: Նա վստահություն հայտնեց, որ եթե շոկային վիճակներ չլինեին, իրենց նախնական հաշվարկները իրականություն կդառնային: Նա նշեց, որ հիմնական առավելությունն ունենում ենք ոչ առևտրային սահմանափակումների վերացումից:
«Հայաստանին ևս առաջարկվել է գնել զինամթերք, բայց Պաշտպանության նախկին նախարարն ասել է, որ այն թանկ է և մեզ հարմար չէ, իսկ հիմա գնդակը Հայաստանի ձեռքում է։ Մենք միշտ բաց ենք»։
Վերականգնվող էներգետիկայի դեպքում, ըստ Ա.Ջավադյանի, խոսքը գնում է ոչ թե 8 մլրդ դոլարի ներդրումների, այլ այդքան ներդրումների հնարավորությունների մասին, որ մեր շուկան կարող է կլանել, իսկ ՎԷ հնարավորություններն այսօր անսահման են: ԿԲ նախագահը նշեց, որ KFW-ն պատրաստ է խորացնել ծրագիրը, մի քանի ծրագրեր կան, որոնք կապված չեն պետության հետ, այլ ուղղակիորեն ֆինանսավորվում են մասնավոր ընկերությունները:
Անդրադառնալով միջազգային և տեղական մամուլում հրապարակվող վերլուծություններին, թե խորորամասշտաբ պատերազմի վերսկսման հավանականությունը մեծ է, նա ասաց, թե չի կարող մեկնաբանել դրանք, քանի որ չի կարդացել: