Կառավարության ծրագրի յուրաքանչյուր բաժնում նշված են նախորդ 9 ամսում կառավարության կողմից իրականացված ախտորոշման արդյունքում բացահայտված խնդիրները և դրանց առարկայական լուծումները:
«Ադրբեջանին թույլ չեն տա երկար պատերազմել, կարող է ապրիլյան քառօրյայի նման մի բան լինել, Ադրբեջանն առաջ գնա մի 1000 քառ. կմ կամ զիջի դիրքերը մի 1000 քառ. կմ։ Ես սա պայմանական եմ ասում։ Այլ իրավիճակ ես չեմ կարող կանխատեսել։ Այնպես, ինչպես Երևանը չի հրաժարվի Լեռնային Ղարաբաղից, այդպես էլ Բաքուն չի հրաժարվի Լեռնային Ղարաբաղից։ Եվ բանակցությունների ներկայիս ձևաչափը փակուղային է, տանում է պատերազմի»։
«Հայաստանն այսօր կանգնած է երկընտրանքի առաջ, և այսօր Հայաստանի առաջ կանգնած մարտահրավերները կրում են գոյաբանական բնույթ։ Մեր առաջ այն հարցն է՝ մենք մնալո՞ւ ենք քարտեզի վրա, թե՞ ոչ։ Այստեղ ճաշակի հարց չէ՝ դու ռուսներին սիրո՞ւմ ես, թե՞ ոչ, ամերիկացիներին սիրո՞ւմ ես, թե՞ ոչ»,- հավելեց Ռ.Մեհրաբյանը։
«Անկախ քաղաքական օրակարգից, այս դահլիճում բոլորը միակարծիք են՝ այս ծրագիրն իրականություն դառնալու դեպքում հաջողելու ենք բոլորս։ Եվ այդ ժամանակ որևէ մեկը ոչ հեղինակային իրավունքի խնդիր է բարձրացնելու, ոչ էլ այս կամ այն ամբիցիայի խնդիր»։
ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն այսօր ԱԺ-ում հայտարարեց, որ ավելացել են դեպքերը, երբ քաղաքացիները վեճի լուծման համար դիմում են դատարան, ինչը, ըստ նրա՝ վկայում է այն մասին, որ դատական համակարգը կայացման փուլում է:
«Ըստ էության, ՀՀԿ ներկայացուցիչների խոսքի ենթատեքստում շատ հստակ արձանագրվում է հետևյալը՝ Մավրն արել է իր գործը, Մավրը պետք է հեռանա։ Այս իմաստով՝ կարծում եմ, իսկապես շատ կարևոր է, որ Կարեն Կարապետյանը պատասխանի կարևոր հարցերի»։
«Մենք ունենք մի հանրապետություն, որը 17%-անոց թոքերով է շնչում. մեր սահմանների 83%-ը փակ է։ Մենք շրջափակման մեջ ենք, ունենք անվտանգության խնդիրներ, և դրան էլ գումարվում է ահաբեկչության մարտահրավերը»։
«ԱԺ «Ելք» խմբակցությունն ու վարչապետը ցանկություն են ունեցել հանդիպելու, սակայն, ով պետք է դա կազմակերպեր, չի կարողացել, նկատի ունեմ պարոն Բաբլոյանին։ Պարոն Բաբլոյան, դուք հիշատակեցիք ձեր օգնականին, գուցե նման լուրջ հարցերը նրան հանձնարարեք, կարող է՝ նա ավելի լուրջ հմտություններ ունենա՝ նման բարդ հարցեր կարգավորելու համար»:
«Ես երեկ ժամը 18:00-ին եկել էի ձեզ հետ հանդիպման և զարմացա, որ «Ելք» խմբակցությունը ներկա չէր: Ես կառավարության ծրագիրը ներկայացնելու համար խորհրդարանական բոլոր խմբակցությունների հետ հանդիպելու պատրաստակամություն հայտնել եմ և երեկ էլ եկել էի ձեզ հետ հանդիպման: Ես չեմ ասել՝ հանդիպելու ժամանակ կամ ցանկություն չունեմ: Նման ձևակերպում չի եղել»:
ՀՀ կառավարությունը երեկվա արտահերթ նիստում հավանության է արժանացրել 2017-2022թթ. գործունեության ծրագիրը։ ԱԺ-ն էլ կառավարության ծրագրին հավանություն տալու հարցի քննարկման նպատակով հունիսի 21-ին կգումարի արտահերթ նիստ։
«Եթե Ադրբեջանի նպատակն է՝ ժամանակ առ ժամանակ ինքը որոշի՝ երբ է գնում սրացման, ապա պետք է զրկել ադրբեջանական կողմին նման հաճույքից։ Իսկ թե ո՞նց է դա լինելու, դա նեղ մասնագիտական, այսինքն՝ ռազմական փորձագետների խնդիրն է»։
«Որոշակի առումով Հայաստանը կարող է նաև կապող օղակի դեր ստանձնել Կատարի և ՌԴ-ի միջև՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ռուս-կատարական հարաբերություններն անցել են որոշակի վայրիվերումների շրջաններ, բայց այս պահի դրությամբ՝ գտնվում են նորմալ վիճակում»։
Երբևէ մտածե՞լ եք, թե առօրյայում քանի սոցիալական դեր եք իրականացնում և քանի դիմակ կրում՝ սպասված փոխհարաբերությունների իրականացման համար:
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է 2017 թվականի հունվար-մայիս ամիսների նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները։
«Ուզում եմ առիթն օգտագործել և շնորհավորել վրացիներին և ուկրաինացիներին, որոնք խիզախ են և ճիշտ որոշում են կայացրել 2013թ.։ Նրանք կարող են հիմա օգտվել դրանից։ Հայաստանի դեպքում շատ է գործածվում «համբերություն» բառը»։
Հայ-ադրբեջանական շփման գծում ամեն ինչ նորմալ է։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում հայտարարեց ԼՂՀ ՊԲ մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը։
«Ռեժիմի խախտման այս մշտական դեպքերը մտահոգիչ են, որովհետև այսպիսի խաղաղությունը կարող է շատ փխրուն լինեն, և մենք հիշում ենք նախորդ տարվա իրադարձությունները»։
«Ամենակարևորը՝ ծրագրում տրված չէ քաղաքական գնահատական, թե ինչո՞ւ ներդրումներ չեն գալիս Հայաստան, ո՞րն է դրա երաշխիքները, այսինքն՝ միջավայրի արմատական խնդիրները նկարագրված չեն»։
«Քաղաքական առումով ցանկացած մահմեդական երկրի հետ Հայաստանի հարաբերությունների որակական նոր մակարդակի բարձրացումը, անշուշտ, նպաստավոր է մեզ համար՝ հաշվի առնելով արցախյան հիմնախնդրի առկայությունը։ Հիմնախնդիր, որն ադրբեջանական կողմը հաճախ փորձում է ներկայացնել՝ որպես կրոնական բնույթ ունեցող հակամարտություն, նաև մեզ վրա փորձելով ճնշում բանեցնել տարբեր իսլամական կառույցների միջոցով»,- ասել է նա։
«Անգամ Ռուսաստանի միջոցով դրան չկարողացան հասնել և դրա համար այսպես ուլտիմատիվ կերպով դրել են ու շանտաժ են անում՝ կա՛մ արեք այն, ինչ մենք ենք ուզում, կա՛մ կռվելու ենք։ Բայց կռվել էլ չի կարող, բնական է։ Մնում է շանտաժը, մնում է շփման գիծն անընդհատ թեժ պահելը, սպանություններ անելը»։
«Հայաստանում միակ խնդիրը մաքսազերծումն է, որովհետև բոլոր երկրներում ավտոմոբիլը չի մաքսազերծվում, իսկ Հայաստանում այն մեքենայի արժեքի 34 տոկոսն է կազմում. դրա համար գինն աճում է, և մարդիկ չեն կարողանում ձեռք բերել այն»,- ասաց նա։
Բաքվի իրենց բանակցությունների ժամանակ համանախագահները խորը մտահոգություն են հայտնել հրադադարի ռեժիմի խախտման վերջին դեպքերի առնչությամբ, որոնք Ադրբեջան կատարելիք իրենց այցի նախօրեին շփման գծում կորուստների պատճառ են դարձել:
«Դիլիջանում հիմա կա այնպիսի մի տեղ, որտեղ մոտենում ես, և քեզ կարող են լցնել մի բաժակ Դիլիջանի ջուր, եթե ես չլինեի, չէր լինի Դիլիջանի ջուրը, չէր լինի այդ տեղը: Դա տեղի ունեցավ հետևյալ կերպ. «Միմինոյից» հետո «Նամուս» ֆիլմն էր նկարահանվում»:
«Ինչպես Երևանում, այնպես էլ Բաքվում քաղաքական երկխոսության վերսկսման շուրջ քննարկումներ ունեցանք, որոնց արդյունքում կարող ենք հանգել այն հանգամանքին, որ երկու պետությունների ղեկավարներն էլ հանդես են գալիս հօգուտ խաղաղ բանակցությունների շարունակման»,- նշել է Պոպովը:
2016 թվականի վերջի համեմատ՝ 3 ամիսների ընթացքում, հայաստանյան բջջային կապի բաժանորդների ընդհանուր թիվը նվազել է 33 356-ով։
ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ հաստատելուց հետո կառավարությունն իր գործունեության ծրագիրը ներկայացնում է Ազգային ժողով, որը 48 ժամվա ընթացքում պետք է սկսի դրա քննարկումը լիագումար նիստում, իսկ դա էլ կարող է տևել 5 օր:
Վախն անորոշություն է: Այն առաջանում է, երբ կա անհասկանալի իրավիճակ, որը մեր կառավարումից դուրս է: Սակայն, համաձայն հոգեբանական մեկնաբանության, յուրաքանչյուր վախի հիմքում ընկած է մահվան վախը:
«Սոցիալական աշխատողը համակողմանի գնահատում է ողջ ընտանիքի կարիքը՝ օգնելով քաղաքացուն իրացնել իր սոցիալական իրավունքը, որպեսզի ընտանիքը դուրս գա կյանքի դժվարին իրավիճակից»,- նշում է Սաիյանը։
Կարեն Կարապետյանի կառավարության կողմից նախորդ տարվա վերջին ներկայացված ծրագիրը թվային ցուցանիշներ չէր պարունակում։ Այնտեղ նշված չէր՝ տարեկան քանի՞ տոկոսով է աճելու տնտեսությունը, կամ որքանո՞վ է նվազելու աղքատությունը և այլն։
«ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան սպառնալիք չէ Հայաստանի համար։ Սա գուցե զգայական ընկալում է, որի պատճառը գուցե Թուրքիայի և Ադրբեջանի միջև սոցիալական, տնտեսական սերտ համագործակցությունն է»։