Էդիկի խոսքով՝ պարբերաբար կրակոցներ եղել են, սակայն այս ծավալի գործողություններ չեն եղել. «Այս անգամ, այսպես ասած, լայնածավալ էր: Օգտագործել են զենքեր, որոնք չի եղել այդ ընթացքում, բայց այդ անգամ օգտագործեցին: Պատասխան կրակը տվել ենք, կարելի է ասել՝ եռակի, քառակի անգամ»:
«Ցավում եմ, որ անունս արծարծվում է միլիարդավոր դոլարներ իրականում սեփականացրած՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքի կողքին։ Անընդունելի եմ համարում, որ իմ անձը պատճառ դառնա իմ երկրի և բռնապետական Ադրբեջանի միջև քաղաքակրթական որևէ զուգահեռի, ինչի համար էլ այսօր իմ հրաժարականի դիմումն եմ ներկայացրել զբաղեցրածս պաշտոնից»։
Բացի կրակային միջոցների կիրառումից ադրբեջանական կողմը 01:00-ի սահմաններում արևելյան (Ակնա) ուղղությամբ ձեռնարկել է շուրջ 20 հոգուց բաղկացած դիվերսիոն-հետախուզական խմբի ներթափանցման փորձ, որը ղարաբաղյան ուժերի կողմից ժամանակին հայտնաբերվել և հետ է շպրտվել:
«Վրաստանն ամեն կերպ պատրաստ է աջակցել Հայաստանի ու Ադրբեջանի երկկողմ բանակցություններին ու շփումներին»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Վրաստանի դիվանագիտական ակադեմիայի ռեկտոր, քաղաքագետ Սոսո Ցինցաձեն:
«Ինձ համար կարևոր էր, որ մարդիկ իմանային՝ կա մի տուն, մի վայր, որտեղ արվեստը դեռ ապրում է, կյանքն այստեղ շարունակվում է, որից այդ տարիներին պայքարող մարդիկ պետք է «պարտավորվեին» ապրել, գոնե հանուն միայն այն անհերքելի ճշմարտության, որ արվեստը մարդու գործունեության ամենաբարձրագույն արդյունքն է»:
«Մեղավորությունը մեր քաղաքական մշակույթինն է, քանի դեռ քաղաքական կուսակցություններն աշխատում են ոչ թե՝ կոնկրետ խնդիրներ լուծելու համար, այլ աշխատում են ընտրողի լսարանի վրա, մենք անընդհատ ունենալու ենք նույն խնդիրը»:
2015-ին ՀՀ արտաքին առևտրի համար տխուր տարի է եղել։ Ու քանի որ սա Հայաստանի՝ ԵԱՏՄ-ին անդամակցելու առաջին տարին էր, առաջիկայում կանդրադառնանք հատուկ ԵԱՏՄ երկրների հետ առևտրի մանրամասն տվյալներին։
«Ապագայում, եթե Հայաստանն ունենա արբանյակ, ապա ավելի լուրջ սարքեր կարելի է ստեղծել, որոնցով, օրինակ, հնարավոր կլինի խոցել սմերչները, գրադները և այլն»,- նշում է Լևոն Հարությունյանը:
«Իրավիճակը բավականին դժվար է, որպեսզի ճիշտ խորհուրդներ տամ։ Բայց հրաժարումն ինքնին հնարավոր է, բայց դժվար է ասել, որ միանգամից կոնկրետ աջակցություն կլինի Արևմուտքից։ Սա հակասական իրավիճակ է ստեղծում»։
Այսօր կայացած Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդի նիստում չի քննարկվել ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդյանի գործունեությունը: Այս մասին 168.am-ին հայտնեց ՀՀԿ ԳՄ անդամ Գագիկ Մինասյանը` նշելով, որ ապրիլի 1-ից հետո նույնպես որևէ ձևաչափով նման քննարկում չի եղել:
«Լինում են ժամանակահատվածներ, որ հիմնական շեշտն այս կամ այն հատվածի վրա է դրվում՝ մարտական գործողություներ, զուգահեռ տարվող դիվանագիտական աշխատանքներ, կամ դիվանագիտական աշխատանքներ, զուգահեռ հենց այս խախտումներին պատասխաններ»:
«Բարեկամ լինել չի նշանակում, որ ամեն բան մեր ուզածով պետք է անի, երբեմն սխալվում է բարեկամս: Երբ սխալվում է, իրեն ասենք սխալվում ես, սակայն երբ շարունակենք, թշնամանքի կվերածվի: Այսօր մենք Ռուսաստանի բարեկամության կարիքն ունենք, արդյո՞ք նրանք էլ մեր բարեկամության կարիքն ունեն, պետք է մտածել այս մասին»:
«Սև արկղը դեղին գույնի է: Գրված է՝ օդաչուն պետք է իրականացնի Թռիչք Բաքվի տարածքում գտնվող Կալա օդանավակայանից վերաթռիչք դեպի Քյուրդանի ռազմական օդանավակայան: Գրված է, որ ինքն իրականացրել է շարժիչների երկու թողարկում՝ մեկը 6 րոպե, մյուսը՝ 11 րոպեի ընթացքով, ընդհանուր ծախսել է 148 լիտր ավիակերասին:
ՊՆ-ում ներկայացվում են խոցված ադրբեջանական ուղղաթիռի անձնակազմի փաստաթղթերը. ՈւՂԻՂ
ՀՀ քննչական կոմիտեից 168.am-ին հայտնեցին, որ ահազանգը ստանալուն պես դեպքի վայր է մեկնել քննչական օեպրատիվ խումբ, կատարվել են անհետաձգելի գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու համար:
Կրակի դադարեցման շուրջ ձեռքբերված բանավոր պայմանավորվածության խախտման արդյունքում` շփման գծի հյուսիսային (Թալիշ) ուղղությամբ ժամը 02:15-ի սահմաններում տեղի է ունեցել միջադեպ, որի հետևանքով հակառակորդի կողմից արձակված կրակոցից ձախ բազկի շրջանում հրազենային գնդակային միջանցիկ վիրավորում է ստացել զինծառայող Գագիկ Վյաչեսլավի Խուրշուդյանը:
Ապրիլի 15-ի լույս 16-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում ՊԲ առաջապահ ստորաբաժանումների կողմից իրականացվող ինժեներական աշխատանքների ժամանակ հայտնաբերվել է հակառակորդի մեկ դիակ:
Անցած բոլոր ընտրություններում իշխանությանը պարտված հասարակությունը հաղթել է ապրիլյան պատերազմում: Որքա՞ն արագ կկարողանա իշխանությունն արժեզրկել այդ հաղթանակը` մեկ տարի հետո կայանալիք ընտրություններում պարտության վերածելու համար, կախված է հասարակությունից, որը հաստատ «80-ականների» չէ:
ՀՀ ոստիկանությունը ահազանգ է ստացել այն մասին, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առանձնատան վրա հարձակում է տեղի ունեցել, նռնակ են նետել:
Սերգի Գերասիմչուկը նաև նշեց, որ հրաժարվելով Ռուսաստանի առաջարկած պրոյեկտներից՝ պետք չէ Արևմուտքից ակնթարթային աջակցություն և արձագանք ակնկալել, քանի որ արևմտյան կառույցները շարունակում են դանդաղ գործել ու արձագանքել մարտահրավերներին:
Նա անպատասխան թողեց հարցը, թե արդյոք բիզնես շահը ավելի կարևո՞ր է Ռուսաստանի համար, քան զոհված հայ զինվորների արյունը: Ա. Չեկալինը մոլորություն անվանեց տեսակետը, որ եթե Ադրբեջանի զենքը ռուսական չլինի, ապա այլ արտադրության զենքը չի կրակի:
Մեկ ամբողջ օր տևած բուռն քննարկումներն ավարտվեցին անարդյունք` նրանք որևէ հայտարարություն չընդունեցին: ԱԺ Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանն այդ փաստը բացատրեց նրանով, որ ռուսական կողմը խնդրել է ժամանակ` ԱԺ հանձնաժողովի նախապատրաստած հայտարարության տեքստի լրամշակման համար, ինչին իրենք համաձայնել են:
Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ Վիլեն Գաբրիլյանը (Նավակ ճոճող) քաղաքապետ Արամ Դանիելյանի ելույթի ժամանակ բարձրացավ բեմ և ամբիոնին փակցրեց պաստառ որի վրա գրված է՝ «Իմ թիմ փողն է»։
«Սուս մնացեք»: Մինչև հասարակությունը կգտնի ձեզ լռեցնելու ձևը: Ինչպես կարողացավ լռեցնել ադրբեջանցիներին, որոնք կրակում էին ձեր գաղափարական հայրերի վաճառած զենքով:
Հակառակորդի կողմից ինչպես այս գիշեր, այնպես էլ վերջիներկու օրերի ընթացքում նախաձեռնված խախտումներն իրենց բնույթով աստիճանաբար վեր են ածվում միջադեպերի, որոնց արդյունքում լինում են նաև կորուստներ:
Մեր բանակով միշտ ենք հպարտացել, բայց միայն այս օրերին է, որ հաղթահարելով մեր «քյարթու» արևելքցի լինելը՝ սեր ենք խոստովանում մեր ԲԱՆԱԿԻՆ:
Ապրիլի 14-ին ՊԲ հյուսիսարևելյան (Թալիշ) ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1970թ. ծնված Համլետ Այվազի Հաջոյանը:
Սա արդեն ոչ թե մասնագիտական բանավեճի հարց է, այլ արժանապատվության և կամքի։ Միգուցե այս տողերը պաթետիկ են հնչում, միգուցե մտածեք՝ ցանկալին իրականության տեղ ենք մատուցում, բայց մի բանի հետ դժվար թե չհամաձայնեք՝ մենք կարող ենք այդպիսի անակնկալ մատուցել ամբողջ աշխարհին։ Ամեն ինչ մեզանից է կախված։
«Նա արդեն որակազրկված է։ Եվրոպական մի շարք կառույցների կողմից նա Բաքվի խավիարային դիվանագիտության հետևորդներից մեկն է դիտարկվում և մի քանի տարի է, որ շրջանառության մեջ է դա, գաղտնիք չէ, նույնիսկ պահանջում էին ԵԽ ԽՎ կազմից նրա հրաժարականը»:
«Ռուսաստանը գուցե Ղարաբաղում ավելի «կտրված» դիրք ստանձնի»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց «Ռուսաստանը գլոբալ քաղաքականության մեջ» ամսագրի գլխավոր խմբագիր, ռուսական «Վալդայ» ակումբի անդամ, քաղաքագետ Ֆյոդոր Լուկիանովը` անդրադառնալով ԼՂ հակամարտության գոտում գրանցված քառօրյա պատերազմին: